Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 18, 2012
Լիբանանը սիրաշահում է թե՞ զգուշանում Թուրքիայից Փետ 18, 2012 | 04:07

Բեյրութում ապրող մեր հայրենակիցները պատմում  են, որ տեղի իշխանությունները ուշի – ուշով հետևում են հայ համայնքի կյանքին, ու անվտանգության ծառայության միջոցով վերահսկում «ազգայնական պոռթկումները»: Հետաքրքիր է, որ այդ համատեքստում արգելվում է հենց «Զարթնիր Լաո» հայտնի երգը, որը համարվում է անթույլատրելի: Այդ արգելքը իրականացնում են անվտանգության ծառայողները՝ պատճառաբանելով թե՝ դա արվում է Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու նկատառումով:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լիբանանը Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր: Եւ այսօր էլ, փաստացի անկախ պետությունը կարծես չի կարողանում մոռացության մատնել վասալի կարգավիճակը:

Երկրապահը կսատարի ՀՀԿ-ին Փետ 18, 2012 | 12:40

Այսօր` փետրվարի 18-ին,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է մոտ 2 հազար մարդ:

Համագումարին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ծնողները և եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

 «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:

«Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում: Մեր ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը Հայաստանի կայացման գործում»,- նշել է  Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը համոզված է, որ ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: Երկրապահը կանգնած է եղել բանակի ակունքներում, այսօր էլ մնում է բանակի քաջերի հիմնական մատակարարը: «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը: Մենք հավատում ենք երիտասարդ և պատանի երկրապահների սերնդին: Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշել է նա:

Անդրադառնալով ԵԿՄ աշխատանքներին` գեներալ Գրիգորյանը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորականների սոցիալական խնդիրներին:

ԱԻՆ-ը վերջապես տեղ է հասել Փետ 18, 2012 | 11:35

Ապարանի մոտակայքում,  Ալագյազ-Արթիկ ճանապարհին`երեկվանից ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած բազմաթիվ ավտոմեքենաների  ուղևորներին վերջապես օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  ԱԻՆ աշխատակիցները  ուղևորներին, տեղափոխել են Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի բաժին, ապահովել սնունդով:

Այժմ ԱԻՆ-ը փորձում է մաքրել ճանապարհը, բացել երթուղին, որպեսզի մեքենաները կարողանան դուրս բերել ձյան միջից:

Հիշեցնենք, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհին երեկվանից  մի քանի տասնյակ ավտոմեքենա մնացել էր ձնաբքի մեջ,  նրանք երկար ժամանակ զրկված են են եղել օգնությունից: Նրանցից մեկը զանգահարել էր լրատվամիջոցներին, պատմել, որ իրենց բոլոր խնդրանքներն անպատասխան են մնում, որ 4-5 ժամ է, ինչ ձնաբքի պատճառով խոշոր խցանում է առաջացել մայրուղու վրա. «Ծայրը չի երևում: Ես մեջտեղում եմ, մի 10-15 ավտոմեքենա հետևում է, մի այդքանն էլ` առջևում: Արդեն 4-5 ժամ է սոված-ծարավ մնացել ենք ճանապարհին: Մեզ հետ կան բազմաթիվ կանայք ու երեխաներ: Երեխաները սովին այլևս չեն դիմանում, իսկ օգնություն չկա: Խնդրում ենք մի բան արեք,  մեզ դուրս բերեք այս վիճակից»:

Դրանից հետո միայն, օգնության են հասել փրկարարները:

 

ՀՀԿ և ԲՀԿ թոփ տասնյակները հայտնի են Փետ 18, 2012 | 11:13

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները համառորեն պնդում են, որ իրենց մոտ համամասնական ցուցակների հարց դեռեւս չի քննարկվել: Իրականում, սակայն, այդ ցուցակների նախնական տարբերակներն արդեն կան: Եւ դատելով մամուլում եղած հրապարակումներից, ինչպես նաեւ համադրելով եղած տեղեկությունները, արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին են լինելու Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակների առաջին տասնյակները: Ըստ այդմ, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակների «թոփ տասնյակները» կարող են ունենալ հետեւյալ պատկերը.

ԲՀԿ

1. Գագիկ Ծառուկյան
2. Վարդան Օսկանյան
3. Վարդան Վարդանյան
4. Հարության Քուշկյան
5. Գուրգեն Արսենյան
6. Նազիկ Ավդալյան
7. Սամվել Բալասանյան
8. Նաիրա Զոհրաբյսւն
9. Արամ Իսաբեկյան
10. Պետրոս Ղազարյան

ՀՀԿ

1. Սերժ Սարգսյան
2. Տիգրան Սարգսյան
3. Տարոն Մարգարյան
4. Հովիկ Աբրահամյան
5. Դավիթ Հարությունյան
6. Հրանուշ Հակոբյան
7. էդուարդ Շարմազանով
8. Սամվել Նիկոյան
9. Արմեն Աշոտյան
10. Գալուստ Սահակյան

Անմիտինգ փետրվար… Փետ 18, 2012 | 11:05

Այս ուրբաթ ՀԱԿ- ը միտինգ չարեց: Չարեց, որովհետև Հրազդանում պարտություն կրելուց հետո վատ եղանակի պատճառաբանությամբ չեղյալ էին հայտարարել նախօրոք հայտարարված հանրահավաքը: Մնացել են մարտի 1-ին սպասող: Մինչդեռ Երևանում սովորական ցուրտ փետրվարյան եղանակ է: Այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում է փետրվարին: Իսկ նախորդ տարիներին միշտ էլ հանրահավաքներ լինում էին: Միակ բացառությունը 1988-ից ի վեր՝ 1989-ի փետրվարն էր, երբ Երևանում ռուսների մտցրած արտակարգ դրությունն ու պարետային ժամն էին գործում, և հանրահավաքները ֆիզիկապես հնարավոր չէին:

Այսինքն` գործնականում առաջին անգամ ունենք անմիտինգ փետրվար: Դրա պատճառը և՛ օբյեկտիվ է, և՛ սուբյեկտիվ: Ի վերջո, արմատական ընդդիմությունն ի դեմս ՀԱԿ-ի, Հրազդանի ու 38 այլ համայնքների ընտրություններից հետո հոգեբանորեն կոտրված է: Մտավախություն ունեն, որ մարդ շատ քիչ կգա… Դե, իսկ ոչ արմատական ընդդիմադիրները` ի դեմս ՀՅԴ-ի և «Ժառանգության», միտինգային ասելիք չունեն: Առավելևս ԲՀԿ-ն այդպիսի ասելիք չունի, ինչքան էլ այդ կուսակցությունը ոմանք, հատկապես «օսկանյանացումից» հետո, ջանան ներկայացնել որպես ապագա թավշյա իշխանափոխություն իրականացնող: Ախր Ծառուկյանի թիմի մտքում անգամ նման բան չկա, ու նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքային գործելակերպը համարում է «ուրիշ մասնագետի» կարիք ունեցողներին հարիր անլուրջ մի բան: Ու ընդհանրապես, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի շահերն ու խնդիրները գտնվում են ներիշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր հարթությունում:

Այսպիսով, հանրահավաքներ` չիք, ինչը մի քիչ անսովոր է: Միաժամանակ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը եղավ առաջին նախադեպը, երբ պարտված ընդդիմությունը չի բողոքարկում  արդյունքները: «Ես չեմ ուզում բողոքարկել ու շոու սարքել։ Ո՞ւմ դիմել, եթե ողջ պետական ապարատն իմ դեմ է  եղել։ Բոլոր կառույցները աշխատել են։ Եթե ամբողջ պետությունն  ինձ դեմ է եղել, ապա էլ ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Պատճառաբանությունը` պատճառաբանությամբ, բայց փաստ է. բողոքարկում չկա:

Ու կարելի է ասել, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում հայկական քաղաքական իրականության որակական փոփոխություն: Անցյալի գիրկն է անցնում հեղափոխական պայքարի, անհաշտ ընդդիմադիր կեցվածքի ժամանակը, և սկսվում է այն պահը, երբ ասպարեզ պիտի գան ընդդիմադիր կառույցները` որպես պետական ինստիտուտ: Փոխվում են ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը` ընդդիմությունը գործնականում հեռանում է իշխանափոխության և «կազմաքանդման» մոդելից, իշխանությունն էլ իր նախընտրական ցուցակները բեռնաթափում է օլիգարխներից: Չէ՞ որ ըստ Գալուստ Սահակյանի ՀՀԿ ցուցակը թարմացվելու է 25 տոկոսով, և դա լինելու է հենց օլիգարխների հաշվին: Այսինքն`իշխանության մաս կազմելու փոխարեն տարբեր շահեր, այդ թվում` բիզնես շահեր ունեցող խմբերը սկսելու են գործել լոբբինգի դասական մեխանիզմով: Ճիշտ է, դա դժվար թե դուր եկած լինի օլիգարխներին, և փաստացի խոշորագույն օլիգարխիկ կլանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի սերտ առնչությունները ԲՀԿ-ի գործելակերպի հետ ինչ-որ տեղ օլիգարխիկ խավի դիմադրության դրսևորումներն են: Ու կանխատեսելի է, որ ապագա խորհրդարանում հենց ԲՀԿ-ն կստանձնի խոշոր բիզնեսի շահերի լոբբինգի գործառույթը և հենց դրանով  նաև տեր կդառնա մի կարևոր, այդքան իրեն պակասող բանի` սեփական գաղափարախոսության: Ի վերջո, այս ընտրություններին ԲՀԿ-ն չի կարող վերցնել բոլոր օլիգարխներին և լցնել իր նախընտրական ցուցակի մեջ` դրանով նա կհակադրվի ՀՀ նախագահի որդեգրած ուղեգծին:

Կամա թե ակամա, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն հանդես կգա որպես ազգային-պահպանողական ուժ, իսկ ԲՀԿ-ն կդառնա խոշոր բուրժուազիայի կուսակցություն: Դաշնակները ուզած-չուզած կվերադառնան ազգային սոցիալիզմի գաղափարախոսությանը, դե իսկ «Ժառանգության» և ՀԱԿ-ը հարկադրված կլինեն զբաղեցնել ազատական գաղափարական տիրույթը… Ընթերցողը կհարցնի`բա ՕԵԿ-ը: Կարծում եմ, որ դա հեռանկար չունեցող ուժ է: Ախր լրիվ ԱԽՔ են, և պետք չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» կամ «Ազատ դեմոկրատներին»:

Ինչ վերաբերում է դժգոհ, բողոքավոր հայերին, ապա նրանք դրսևորվելու են և արդեն դրսևորվում են քաղաքացիական ակտիվության տիրույթում: Գլխավոր պողոտայի այգին բետոնի տակ թաղելու մտադրության դեմ պայքարող երիտասարդներին ոչնչով չխանգարեց այն ցուրտ եղանակը, որը «անհաղթահարելի խոչընդոտ» դարձավ ՀԱԿ-ի հանրահավաքի համար: Եռանդով լի այդ երիտասարդներն արդեն քանի օր է` շուրջօրյա այդտեղ են, և դասական եղանակով` շինարարական տեխնիկայի անիվների տակ պառկելով թույլ չեն տալիս այգում գցել ապագա դուքանների բետոնե հիմքերը: Ու հանրությունն էլ լավ զգում է այդ երիտասարդների ակցիայի կարևորությունը` զորօրինակ, պատահական չէ, որ ծանր հիվադության մեջ անգամ, հրապարակախոս և գրող Վահրամ Սահակյանը համացանցում զետեղել է տեսագրված ուղերձ, որով զորակցում է այգին պաշտպանող երիտասարդներին ու զգուշացնում նրանց նկատմամբ ուժ կամ սադրանքներ կիրառելու անթույլատրելիության մասին: Ի դեպ, ոստիկանությունն էլ իր տարածած հաղորդագրությամբ փաստում է, որ այգու պաշտպանության ակցիային իշխանությունը վերաբերում է առնվազն նույնքան լուրջ, որքան վերաբերում էր ՀԱԿ-ի երբեմնի մարդաշատ հանրահավաքներին. «ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության»:

Կարծում ենք, որ կոնկրետ ակցիաները` կոնկրետ խնդիրների լուծման պահանջով այսուհետ ավելի հաճախ են լինելու, և հեղափոխական պահանջներով անցկացվող մեծ հանրահավաքների ավանդույթին փոխարինելու է գալու հաճախակի, բայց փոքր ու կոնկրետ քաղաքացիական ակցիաների ավանդույթը: 23 տարի ամեն փետրվարին Ազատության հրապարակը փոթորկելուն հասցրել ենք սովորել, դա նույնիսկ կարոտով ենք հիշելու: Բայց այդ տարիների ընթացքում մեծացել ու հասունացել անկախության հրաշալի սերունդը, որը Արցախյան շարժման, դյուցազներգական 1988-ի սերնդից տարբերվում է, բայց հաստատ ավելի լավն է:  Զի չի տեսել այն վախը, որ կար խորհրդային տարիներին. ինչպես կասեր ռուսը` «Непоротое поколение»: Ողջունենք նրանց ու չվախենանք մեր բանակի ու մեր անկախության հասակակիցներին վստահել  Հայաստանի ապագան: Եվ հաստատ, երբ տարիներ հետո այդ սերնդից կունենանք պատգամավորներ ու նախարարներ, հեռուստաէկրաններին չենք տեսնի անկապ, անկիրթ և ինքնահավան սֆաթներ:

Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...