Այս պահին Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է. կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պուրակի մայթը և ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ « Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվիստներին: Նրանք արդեն քանի օր է գիշերում են հերթապահում այգում սակայն այսօր տեղի է ունեցել անսպասելին. ոստիկանների հսկողությամբ փորձել են շինարարական աշխատանքներ իրականացնել: Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:
Ակտիվիստներն ու ոստիկանները այս պահին չափազանց լարված են. ակտիվիստները վանկարկում են, որ պահանջում են Երևանի քաղաքապետին: Քիչ առաջ ակտիվիստներին միացավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Գնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հավաքվում դրան զուգահեռ ավելանում է ոստիկանների թիվը։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։
Ոստիկանները պահանջում են 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը և նրանց հետ բանակցում է նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Սրան զուգահեռ հարցը քննարկվում է սոցիալական ցանցում։ «Այս նկարում շատ պարզ երևում է, թե ինչ է կատարվում իրականում. Ա. Ոստիկանությանն ուղարկել են պահպանելու մասնավորի շահը` ոտնահարելով հասարակության իրավունքը` ապրելու առողջ միջավայրում։ Բ. Գրեթե ոչնչացվել են ծառերը, որոնք ,,Մարգարյանի ծննդատուն,, կոչվող հիմնարկին /որտեղ ծնվելու պատիվ եմ ունեցել ես, զավակներս, բյուրավոր հայերին մատակարարում են թթվածին, լռություն։Գ, Անհույս աղավաղվում է ժարտարապետ Գ.Բունիաթյանի ստեղծած կոթողներից մեկը Դ.Եվ կարևորը` այն շտապողականությունը, որով կատարվում է այս տմարդի գործողությունը, մատնում է այս հանցանքը իրագործողների նյութական շահագրգռվածություն, ուրեմն չեն ցանկանում ոչ մի ստվերային եկամուտ կորցնել։ Նրանց համար ժամանակը ոսկի է։ Այսօր պետք է բոլորը կանգնեն օր ու գիշեր այնտեղ պիկետ անող բնապահպաններին, բանը բանից անցել է» – գրում է Վահրամ Թաթիկյանը։
Այս պահին Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների ակցիան:
Քիչ առաջ բնապահաններից Եղիա Ներսիսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ակցիան,այնքան` մինչև այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները հանդարտ լինեն և միջադեպ հրահրողներ չլինեն:
Ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն եղավ, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը ոստիկանների կհեռանան տարածքից և այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։
Ի պաշտպանություն այգու և ընդդեմ այդեղ նախատեսվող շինարարության, ակտիվիստների հետ են նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Գարեգին Չուգասզյանը և Տիգրան Խզմալյանը։՝
66
2 Responses to Մաշտոցի այգում իրավիճակը սրվում է.Ի լրումն
Մեկնաբանել
- 16:05Լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի. Վերջին զանգ
- 15:47Քոչարյանի վարկանիշը 2,5 տոկոս է՞
- 15:23«Շկոդա»-ն հրդեհվել է
- 12:05Գարնանային զորակոչը` մինչև հուլիսի 30 – ը
- 11:16Վարդենիսում դեռ կրքերը եռո՞ւմ են
- 17:57Բազմազանության շքերթը` հայրենասիրական երգերի ներքո
- 12:52Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր մեկնաբանությունը ենթակա է հաստատման:
Today ժամը 02:50 (2 minutes ago)
Today ժամը 02:39 (1 minute ago)ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶՐԲԱՋԱՆԻ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՅԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՑ ԳՏՆՎՈՒՄ ԷՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ -ՔԱՆԶԻ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱԶԳԱԿԵՆՏՐՈՆ ԱԹԱԹՈՎ ՓԱՅԹԱՅԵԼՈՒ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱՏԱՊ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ : ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿԻ ԶՈՐՔԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԳԱԳԻԿ ՄԱՏԵՎՈՍ ՄԱՏԷՎՈՍՅԱՆ ՀԱՅ ԹԱԳ ԳԱԳ:
Պատասխանել
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները:ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ закон № 3-ФЗ «О полиции»