Փախուստի փորձ  թե՞ ոչ օրինաչափ  ուժ
Փախուստի փորձ թե՞ ոչ օրինաչափ ուժ Փետրվար 17, 2012 | 18:32

Փետրվարի 9-ին,  կաշառք վերցնելու պահին ձերբակալված  «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ Մարեկ Հարությունյանը ոտքի կոտրվածք է ստացել և գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Վիճակի կայունացումից հետո նրան պատրաստվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց: Քիչ առաջ ՔԿՀ մամլո ծառայությունից հայտնեցին, որ Հարութունյանը դեռևս տեղափոխված չէ:

ՀՔԾ –ն տեղեկացնում է, որ ոտքի կոտրվածքի պատճառը, եղել է փախուստի փորձը. Իբր այն պահին, երբ մայոր Հարությունյանը փորձել է փախչել, ընկել է ու կոտրել ոտքը:

Եվ սա այն դեպքում, երբ ի լուր հանրության ցուցադրվեց արդարադատության մայորին կալանքի վերցնելու պահը, մարդիկ տեսան թե ինչպես կալանման խումբը հայտնվեց դեպքի վայրում, ինչպես Հարութունյանին վարպետորեն «վերցրեցին» հենց կաշառք ստանալու պահին: Սա այն դեպքն է, երբ փախուստի փորձի մասին խոսելն անտրամաբանական է: Այլ բան է, որ ՔԿՀ-ի նախկին աշխատակցի նկատմամաբ կալանման խմբի կողմից ոչ օրինաչափ ուժ է կիրառվել  և դրա արդյունքում նա կոտրել է ոտքը:

Ակնհայտ է, որ լինելով համակարգի նախկին աշխատակից Հարութունյանը չէր կարող լավ չպատկերացնել իրավիճակը: Իսկ այս  տեղեկությունը տարածվել է միայն մեկ` կալանման խմբի ոստիկաններին  պատասխանատվությունից ազատելու և գործադրված ոչ պրոֆեսիոնալիզմն ու դաժանությունը պարտակելու նպատակով:

ՀՔԾ-ի ձևակերպումից արդեն ակնհայտ է, որ գործընթաց ոստիկանների ոչ օրինաչափ ուժ կիրառելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հետ կապված չի լինելու:

Հիշեցնենք, որ Հարությունյանը ձերբակալվել է այն պահին, երբ դատապարտյալներից մեկից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:

 

55

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր