Վաղը ամբողջ հանարապետությունում առատ ձյուն է սպասվում
Վաղը ամբողջ հանարապետությունում առատ ձյուն է սպասվում Փետրվար 17, 2012 | 11:34

Հանրապետության տարածքին է մոտենում արևմտյան մի հզոր ցիկլոն, որը մեզ կհասնի Փետրվարի 18-ին և առատ ձյան պատճառ կդառնա: Իսկ մինչ այդ այս գիշեր ձյունը կպահպանվի հանրապետության արևմտյան մասերում, փետրվարի 17-ին կդիտվի տեղումների դադար` ցերեկն առանց էական տեղումների եղանակ, կարճատև թույլ տեղումներ հնարավոր են միայն առանձին վայրերում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 22մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում կդիտվի բուք, ցածր տեսանելիություն, ձյան բերվածքների հետևանքով` ավտոճանապարհներին մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ:

Երևանում այս գիշեր դեռևս հնարավոր է թույլ ձյուն, փետրվարի 17-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, ուշադրություն` մերկասառույց: Քամի 10-15մ/վրկ: Գիշերը կլինի -6-8, ցերեկը -1+1, երեկոյան -2-4: Առատ տեղումներ են սպասվում փետրվարի 18-ին:

33

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր