ՄԱԿ-ը Դամասկոսին կոչ է անում դադարեցնել  արյունահեղությունը
ՄԱԿ-ը Դամասկոսին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Փետրվար 17, 2012 | 12:11

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների խախտումները, գրում է BBC-ն:

Արաբական երկրների լիգայի անդամների կողմից առաջարկված փաստաթուղթը նաև պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Բանաձը պարունակում է գրեթե նույն տեքստը, ինչ վերջերս դրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, սակայն այն արգելափակվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Պեկինը և Մոսկվան այդ բանաձևը համարեցին միակողմանի և հավաստիացրեցին, որ այն փաստացիորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը:

Այս անգամ նույնպես Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել բանաձևին:

Գլխավոր Ասաբլեայում քվերակության ընթացքում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, չկա վետոյի իրավունք: Սակայն ընդունված բանաձևերը պարտադիր ուժ չունեն:

Սիրայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ բանաձևի ընդունումը նոր հնարավորություններ կընձեռի զինված ընդդիմադիրներին, որոնց Դամասկոսն անվանում է «ահաբեկիչներ»:

Միաժամանակ, բանաձևի կողմնակիցները հույս ունեն, որ այն կօգնի ուժեղացնել Սիրիայի իշխանության վրա քաղաքական ճնշումը , որպեսզի վերջիններս դադարեցնեն ընդդիմության նկատմամբ ճնշումները:

«Մենք պահանջում ենք, որ Սիրիայի իշխանությունը կատարի արաբական աշխարհի և սիրիացիների պահանջը և դադարեցնի արյունհեղությունը», – հայտարարել է ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպանի տեղակալ Օսամա Աբդելհալեկը:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ չի բացառել, որ սիրիական իշխանությունը հնարավոր է մարդկության դեմ հանցագործություններ կարող են գործել:

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր