Կվերադարձնեն արդյո՞ք Անահիտ աստվածուհու  բրոնզաձույլ արձանը
Կվերադարձնեն արդյո՞ք Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը Փետրվար 17, 2012 | 11:13

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ հիմնադրամը ստորագրահավաք է սկսում:

Հայաստանում Միացյալ թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային եւ պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում եւ ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են եւ որի պատմության կրողներն են»։

Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու եւ պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն եւ հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը եւ կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։

Նշենք, որ այս ոլորտի շատ հայ մասնագետներ պնդում են, որ շատ ավելի նախընտրելի է, որ Անահիտ աստվածուհու արձանը մնա բրիտանական թանգարանում, սակայն պետք է նշվի, որ այն հայկական է:

21

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր