Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք. Վլադիմիր Գասպարյան Փետրվար 17, 2012 | 11:16

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին եւ նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ: «Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք»,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետեւորդներից է եւ իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաեւ աստվածաշնչյան որոշ տերմիններ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

 

24

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր