Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 17, 2012
Մաշտոցի այգում իրավիճակը սրվում է.Ի լրումն Փետ 17, 2012 | 07:10

Այս պահին Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է. կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պուրակի մայթը և ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ « Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվիստներին: Նրանք արդեն քանի օր է գիշերում են հերթապահում այգում սակայն այսօր տեղի է ունեցել անսպասելին. ոստիկանների հսկողությամբ փորձել են շինարարական աշխատանքներ իրականացնել:  Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ  ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:

Ակտիվիստներն ու ոստիկանները այս պահին չափազանց լարված են. ակտիվիստները վանկարկում են, որ պահանջում են Երևանի քաղաքապետին: Քիչ առաջ ակտիվիստներին միացավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Գնալով ավելի ու ավելի շատ  քաղաքացիներ են հավաքվում դրան զուգահեռ ավելանում է ոստիկանների թիվը։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։

Ոստիկանները պահանջում են 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը և նրանց հետ բանակցում է նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:

Սրան զուգահեռ հարցը քննարկվում է սոցիալական ցանցում։ «Այս նկարում շատ պարզ երևում է, թե ինչ է կատարվում իրականում. Ա. Ոստիկանությանն ուղարկել են պահպանելու մասնավորի շահը` ոտնահարելով հասարակության իրավունքը` ապրելու առողջ միջավայրում։ Բ. Գրեթե ոչնչացվել են ծառերը, որոնք ,,Մարգարյանի ծննդատուն,, կոչվող հիմնարկին /որտեղ ծնվելու պատիվ եմ ունեցել ես, զավակներս, բյուրավոր հայերին մատակարարում են թթվածին, լռություն։Գ, Անհույս աղավաղվում է ժարտարապետ Գ.Բունիաթյանի ստեղծած կոթողներից մեկը Դ.Եվ կարևորը` այն շտապողականությունը, որով կատարվում է այս տմարդի գործողությունը, մատնում է այս հանցանքը իրագործողների նյութական շահագրգռվածություն, ուրեմն չեն ցանկանում ոչ մի ստվերային եկամուտ կորցնել։ Նրանց համար ժամանակը ոսկի է։ Այսօր պետք է բոլորը կանգնեն օր ու գիշեր այնտեղ պիկետ անող բնապահպաններին, բանը բանից անցել է» – գրում է Վահրամ Թաթիկյանը։

 

Այս պահին Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների ակցիան:

Քիչ առաջ բնապահաններից Եղիա Ներսիսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ակցիան,այնքան` մինչև այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը։  Ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները հանդարտ լինեն և միջադեպ հրահրողներ չլինեն:

Ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն եղավ, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը ոստիկանների կհեռանան տարածքից և այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։

Ի պաշտպանություն այգու և ընդդեմ այդեղ նախատեսվող շինարարության, ակտիվիստների հետ են նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Գարեգին Չուգասզյանը և Տիգրան Խզմալյանը։՝

 

Վլադիմիր Գասպարյանի հրամանով Փետ 17, 2012 | 07:01

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, այսօր` փետրվարի 17-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը:

Փախուստի փորձ թե՞ ոչ օրինաչափ ուժ Փետ 17, 2012 | 06:32

Փետրվարի 9-ին,  կաշառք վերցնելու պահին ձերբակալված  «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ Մարեկ Հարությունյանը ոտքի կոտրվածք է ստացել և գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Վիճակի կայունացումից հետո նրան պատրաստվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց: Քիչ առաջ ՔԿՀ մամլո ծառայությունից հայտնեցին, որ Հարութունյանը դեռևս տեղափոխված չէ:

ՀՔԾ –ն տեղեկացնում է, որ ոտքի կոտրվածքի պատճառը, եղել է փախուստի փորձը. Իբր այն պահին, երբ մայոր Հարությունյանը փորձել է փախչել, ընկել է ու կոտրել ոտքը:

Եվ սա այն դեպքում, երբ ի լուր հանրության ցուցադրվեց արդարադատության մայորին կալանքի վերցնելու պահը, մարդիկ տեսան թե ինչպես կալանման խումբը հայտնվեց դեպքի վայրում, ինչպես Հարութունյանին վարպետորեն «վերցրեցին» հենց կաշառք ստանալու պահին: Սա այն դեպքն է, երբ փախուստի փորձի մասին խոսելն անտրամաբանական է: Այլ բան է, որ ՔԿՀ-ի նախկին աշխատակցի նկատմամաբ կալանման խմբի կողմից ոչ օրինաչափ ուժ է կիրառվել  և դրա արդյունքում նա կոտրել է ոտքը:

Ակնհայտ է, որ լինելով համակարգի նախկին աշխատակից Հարութունյանը չէր կարող լավ չպատկերացնել իրավիճակը: Իսկ այս  տեղեկությունը տարածվել է միայն մեկ` կալանման խմբի ոստիկաններին  պատասխանատվությունից ազատելու և գործադրված ոչ պրոֆեսիոնալիզմն ու դաժանությունը պարտակելու նպատակով:

ՀՔԾ-ի ձևակերպումից արդեն ակնհայտ է, որ գործընթաց ոստիկանների ոչ օրինաչափ ուժ կիրառելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հետ կապված չի լինելու:

Հիշեցնենք, որ Հարությունյանը ձերբակալվել է այն պահին, երբ դատապարտյալներից մեկից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:

 

Լիսկան ու Սիլվան գաղափարակից նժդեհակա՞ն Փետ 17, 2012 | 05:23

Ստացվում է, որ նախկին հակառակորդները, որ վերջերս իրար կոկորդ էին կրծում, անվանարկելով իրար ու վարկաբեկելով, կարող են ոչ միայն գաղափարակից լինել, այլև կողք – կողքի նստել Ազգային ժողովում:

Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-թերթի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստատ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից  որևէ մեկում: Թե որում առայժմ տիկինը չի պարզել. «Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է»,- նշել է Համբարձումյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:

 

Վահրամ Սահակյանը ուղեղի բորբոքո՞ւմ է ստացել Փետ 17, 2012 | 05:04

Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Արձակագիր Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում հայտնել է, որ Վահրամ Սահակյանի առողջական վիճակը դեռ անկայուն է:

Կասեցվել են նաեւ նրա էջերը՝ բոլոր սոցիալական ցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում, մասնակցությունը հեռուստատեսությամբ։

Վահրամ Սահակյանը, պարբերաբար գտնվում է հիվանդանոցում եւ տվյալ պահին անկարող է մասնակցել որեւէ գրական, հասարակական-քաղաքական ձեռնարկման։

Դատախազ Բարոյանի անբարո վարքագիծը Փետ 17, 2012 | 04:58

Արմավիրի մարզի դատախազն Դավիթ Բարոյանը երեկ` փետրվարի 16-ին, գիշերային ակումբներից մեկում թույլ է տվել դատախազին ոչ վայել պահվածք: Նա ալկոհոլի ազդեցության տակ մերկացել է, մոտեցել ձողին ու սկսել պարել, միաժամանակ թույլ տալով ոչ վայելուչ արտահայտություններ: Այս տեղեկությունը  հաստատել է  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա փոխանցել է, որ այսօր` փետրվարի 17-ին, ահազանգ են ստացել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Սոնա Տռուզյանը նշել, թե տեղյակ է, որ դեպքի մասին լրատվամիջոցներում անանուն նամակ է տարածվել եւ  ավելացրեց, որ անանուն նամակները չի մեկնաբանում:

Սակայն հենց այդ նամակի շնորհիվ են  իրավապահները պարզել, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դավիթ Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից:

 

Ավտոպատահար Ալեք Մանուկյան փողոցում Փետ 17, 2012 | 04:17

Փետրվարի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալեք Մանուկյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:Վարորդին եւ ավտոմեքենայի մեջ գտնվող չորս ուղեւորներին դուրս են բերել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները:Մեքենայում գտնվողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել Փետ 17, 2012 | 02:57

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

Այս քայլին նախագահը գնացել է հարուստ գործարարների հետ ունեցած կապերի պատճառով ծագած մի շարք սկանդալներից հետո, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, 2008թ.-ին Վուլֆը, լինելով Ներքին Սաքսոնիայի վարչապետ, իր գործարար ընկեր Էգոն Գերկենսի կնոջից ստացել է 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ: Դրանով իսկ նա խախտել է Ներքին Սաքսոնիայի օրենքը, որն այդ երկրամասի կառավարության անդամներին արգելում է վերցնել արտոնյալ վարկեր:

Հարց է առաջացել, թե արդյո՞ք նախագահի կողմից ընդունված որոշումները անկախ են եղել, արդյո՞ք չի չարաշահել իր պաշտոնական դիրքը անձնական նպատակներով: Արդյունքում, դատախազությունը հանդես է եկել նախագահին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է իր այցը Իտալիա. նա նույնպես պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ:

Պետրոսյանը «Ժառանգությանը» ԱԺ չթողեց Փետ 17, 2012 | 02:35

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ«Ժառանգություն» կուսակցությունը հինգ տոկոսանոց շեմը չի ապահովի, եթե առանձին մասնակցի ընտրություններին: Նա իհարկե  կասկած չունի, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու։

«Երկրորդ տեղը հաստատ կզղբաղեցնի ԲՀԿ-ն, որն անցած հինգ տարիների ընթացքում ինտենսիվ աշխատանք է իրականացրել: Երրորդ տեղում կլինի ՀԱԿ-ը: Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին որ ՀԱԿ–ն ունի ընտրազանգված»,- ասաց նա:

Իսկ կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ըստ նրա, կլինի չորրորդ տեղում. «ՕԵԿ-ի արժանիքն այն է, որ համագործակցում է պետական կառավարման հարցում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև խիստ պայքար չի ծավալվելու և ՕԵԿ-ը կօգտվի մյուսների իմիջից»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ որպես ավանդական կուսակցություն «Հայ հեղափոխական դաշնակցությունը», ինչպես միշտ, այս անգամ ևս կունենա իր հինգ տոկոսը: Պատգամավորը ասաց այն ինչ առանց նրա էլ բոլորը գիտեն, թերևս ՀՀԿ-ն իր անդամներին ասուլիսի է ուղարկում հանրության շրջանում էլ ավելի ամրապնդելու իրեն ձեռնտու տեսլականը:

 

Շնորհանդես` նոր գրքի, կայքի, կյանքի…Վայաչիկներ Փետ 17, 2012 | 02:07

Փետրվար 18, 16.30 -ին ՆՓԱԿ -ում տեղի կունենա մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության  «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:

Ինչպես ինքն է գրում. համեցեք. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` նոր գրքի, կայքի, կյանքի ու էլի շատ ու շատ անակնկալների:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...