Փետրվարի 22-ին 145 հազար դոլարով կգնվի Թումնայանի  թբիլիսյան տունը
Փետրվարի 22-ին 145 հազար դոլարով կգնվի Թումնայանի թբիլիսյան տունը Փետրվար 16, 2012 | 12:32

Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեոք բերվել, որ բանաստեղծ Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան այն հատվածը, որը վրացի սեփականատեր ունի, հայկական կողմը գնելու 145 հազար դոլարով: Գործարքը կկայանա փետրվարի 22-ին:
Վրացի սեփականատեր Արշիլ Լեժավան ավելի վաղ համարժեք բնակարան էր պահանջել: ՀԳՄ նախագահ Լետն Անանյանը, որը երեկ է վերադարձել Վրաստանից, «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է, թե բնակարանը, որն առաջարկվել է Լեժավային և որն արժեր 133 հազար դոլար, նա չի ցանկացել, իսկ որն ինքն է ուզել, արժեր 240 հազար դոլար: Արդյունքում, համաձայնության չգալով` կողմերը կանգ են առել 145 հազար դոլարի վրա: Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին, որն էլ, փաստորեն, կդառնա Թումանյանի տան սեփականատերը: Թե որքան ժամանակով, դեռ հայտնի չէ:

9

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Top լուրեր