Համակարգիչն ու սնունդը սպառնում են սրտին
Համակարգիչն ու սնունդը սպառնում են սրտին Փետրվար 16, 2012 | 15:38

Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց, որ
վիճակագրական մոտավոր տեղեկությունների համաձայն անցյալ տարվա ընթացքում նկատվել է սիրտ – անոթային  հինդությունների 30% աճ:

Սրտաբանը դժգոհ է մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզչությունից. «Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը առողջ սիրտ ունենալն է: Բացի առողջ ապրելակերպից, հեռուստատեսությունը ամեն ինչ քարոզում է»::

Ըստ նրա շատ կարևոր է առողջ ապրելակերպի մասին իմացությունը և հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը: «Շվեդիայում հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55%-ը՝ առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ, և դրանցից 31%-ը առողջ ապրելակերպի քարոզչության արդյունքում»,-տեղեկացրեց սրտաբանը:

Երեխաները բակ իջնելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, դա տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ:

Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, համակարգիչը, մշտապես մեքենայով տեղաշարժվելը նպաստում է, որ միջին տարիքի անձը ևս ունենա լուրջ առոջական խնդիրներ և ոչ միայն սրտի հետ կապված:

Սրան, ըստ  սրտաբանի ավելանում է ռաֆինացված սնունդը, զտված աղը որոնք վնասակար են առողջության համար: «Ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք», – համոզված է բժիշկ Զելվեյանը ։

 

38

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր