«Գոլդ» համարանիշների գները այսուհետ կսկվեն 60 հազարից մինչև  5 մլն դրամ
«Գոլդ» համարանիշների գները այսուհետ կսկվեն 60 հազարից մինչև 5 մլն դրամ Փետրվար 16, 2012 | 14:51

Այսօր  փետրվարի 16-ին, կառավարության նիստում  ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց որ , Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են գոլդ (մեծ պահանջարկ ունեցող) համարանիշներ ստանալ առանց աճուրդի`կառավարության հաստատմանը ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ:

Տրանսպորտային միջոցների այսպես կոչված «գոլդ» համարանիշները աճուրդային կարգով հատկացվում են 2006 թվականից:

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է գոլդ համարանիշները աճուրդով հատկացնելու փոխարեն տրամադրել լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում: Այդ գումարը փոխանցվելու է ոստիկանության արտաբյուջետային հաշվին:

Ցանկալի համարանիշների (այդպես են կոչվում այն համարանիշները, որոնք տրվում են հերթականության խախտմամբ) տրամադրման համար սահմանված 60 հազ. դրամի փոխարեն նախատեսվում է 36 հազ. դրամի չափով վճար: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների (գոլդ) համար սահմանվում են հաստատագրված վճարներ` 60 հազ., 120 հազ., 240 հազ., 600 հազ., 1.2 մլն եւ 5 մլն դրամի չափերով:

49

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր