«Արաքս» թռչնաֆաբրիկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ Փետրվար 16, 2012 | 10:58

Թերթը գրում է, որ  բազմիցս անդրադարձել է հայաստանյան մի քանի թռչնարտադրող ընկերությունների ահազանգին, որով թռչնաբույծներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում ոլորտում ստեղծված որոշ բացասական երեւույթների վերաբերյալ, մասնավորապես` որ Հայաստան ներմուծվող սառեցրած հավերը վերափաթեթավորվում եւ վաճառվում են տեղական` թարմ կամ սառեցրած հավի անվան տակ: Թեմայի հետ կապված «Աոավոտի» հարցերին պատասխանում է Սննդի անվտանգության ծառայությաՆ պետ Աբրահամ Բախչագուլյանը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Պարոն Բախչագուլյան, հայաստանյան թռչնարտադրող որոշ ընկերությունների ղեկավարներ հավաստիացնում են, որ ոլորտում վերջին շրջանում արձանագրված որոշ բացասական երևույթների մասին տեղեկացրել են նաև Ձեզ: Ի՞նչ քայլեր է իրականացրել Ձեր ղեկավարած ծառայությանը` իրողությունը բացահայտելու ուղղությամբ և ի՞նչ փուլում են դրանք:

Թռչնաբույծների ահազանգի հետ կապված հանդիպել ենք նրանց, առարկայորեն քննարկել առկա իրավիճակը: Ծառայության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանդիպումներ ենք ունեցել նաեւ թոչնի միս ներկրող բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ, նրանց առաջադրանք է տրվել` իրենց կողմից ներմուծված հավի մսի իրացման հետագծելիությունն ապացուցող փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ: Խնդիրը դեռ ուսումնասիրության եւ վերլուծությունների փուլում է: Այս տարի առավել ուշադրություն ենք դարձնելու թռչնի միս արտադրող, ներմուծող եւ իրացնող կազմակերպությունների գործունեության վրա, այդ իսկ պատճառով արդեն սկսել ենք ստուգումներ իրականացնել նաեւ թռչնաբուծարաններում: «Արաքս» թռչնաֆաբրիկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ: Ստուգվում են ոչ միայն թռչունների պահվելու եղանակները, վակցինացիային, մորթին եւ դրանց ներկայացվող պահանջների կատարման համապատասխանությունը, այլ նաեւ իրացման հետագծելիությունը: Խնդիրը մեկ օրում լուծելու խնդիր չէ, այն պետք է հասկանալ եւ կարողանալ տնտեսվարողների հետ մշակել այն խաղի կանոնները, որով բացասական իրողությունները իսպառ կվերացվեն: Թռչնամսի հետ կապված խնդիրը լուծելի է արտադրման և իրացման հետագծելիության կարգի պահպանմամբ: Ձվի հետ կապված գործողությունները եւ թյուրիմացությունները կանխելն առավել հեշտ է, քանի որ ձուն մեր հանրապետություն ներմուծվում է մեր հսկողության ներքո, եւ մակնշման պահանջի կատարումը առավել հեշտ է իրականացնել եւ վերահսկել: Ինչ վերաբերում է հավին, ապա թռչնամսի նույնականացումը` սառեցրածը թարմի անվան տակ վաճառելը, այդքան էլ դյուրին խնդիր չէ: Եվ դա կարող է պարզվել միայն վերլուծության լաբորատոր լայնածավալ հետազոտության արդյունքում: Մեր կողմից, թռչնաբույծների հետ միասին, ուսումնասիրվել են նաեւ խանութներում առկա բոլոր հավերի տեսականիները, նաեւ թռչնաբույծները փաստեցին, որ դժվար է սառեցված հավը վաճառել թարմի անվան տակ, քանի որ սառեցված հավը իր ապրանքային տեսքը եւ որոշ հատկանիշներ կորցնում է եւ սպառողի համար դա նկատելի է: Խնդիրն ավելի շատ ներկրված՝ սառեցրած եւ տեղական սառեցրած հավերի նույնացման մասին է: Փորձելու ենք այդ խնդիրը լիովին լուծել:

Իսկ այն, որ ներկրված` սառեցրած հավերը հատուկ սարքավորումներով եւ բաղադրություններով վերամշակվում են` թարմի «նմանեցնեի համար», չի՞ կարող սպառողին թյուրիմացության մեջ գցել։

Այդ սարքավորումներով թարմացումները ևս շատ թանկ հաճույք է և կազդի հավի ինքնարժեքի վրա: Դա ապացուցելի չէ: Ապացուցելի չէ նրա տեսականին:

Ե՞րբ եք սկսել զբաղվել խնդրով եւ, ի վերջո, ե՞րբ հայտնի կլինեն ուսումնասիրությունների արդյունքները:

Ուսումնասիրությունները սկսել ենք փետրվարի 2-ին եւ մինչեւ անսի 20-ը դրանք կավարտենք: Վերջում կկազմվի սռտուգման, մեր կողմից արձանագրված խախտումների, եւ այլ լաբորատոր ստուգումների արձանագրություն, որը կտրվի տնտեսվարող սուբյեկտին,կազմակերպվելու է վարչական վարույթի քննարկում, եւ այդ ամենի մասին կտեղեկացվի հանրությունը:

 

 

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր