Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը Փետրվար 16, 2012 | 11:40

Այսօր`  փետրվարի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը:

451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:

Ավարայրի ճակատամարտի ականատես, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է. «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ հաղորդություն ընդունեցին»:

Վարդանանց տոնը սովորաբար նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ:

Տեղեկացնենք նաև, որ այսօր   ժամը 13:00 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է մեծ երթ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Երթը մեկնարկելու է Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվող պատարագից հետո` Թումանյան-Փարպեցի խաչմերուկից: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվելու են դեպի Խանջյանի փողոցի վրա գտնվող Վ.Մամիկոնյանի արձան, որին հարակից տարածքում տեղի է ունենալու օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:

55

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր