21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
«Վաշինգտոնը հրապարակեց հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար 2013թ. նախատեսվող օգնության չափի վերաբերյալ տվյալները: Սեփական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի կողմից կենտրոնասիական և հարավկովկասյան երկրների սուբսիդավորումն անցած տարիների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Կրճատումը, սակայն, գրեթե չի անդրադարձել ռազմական ոլորտում հատկացվող օգնության ծավալներին. Վաշինգտոնն ընդամենը փորձել է հավասարեցնել երկու տարածաշրջանների երկրների թվային ցուցանիշները,- «Հայերը հիասթափված են Վաշինգտոնից» (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) վերտառությամբ հոդվածում գրում է Յուրի Ռոկսը և հավելում,-Բացառություն է արվել միայն Վրաստանի համար. նա 14,4 մլն դոլար ռազմական օգնություն կստանա, ինչն ավելին է, քան մյուս երկրների համար նախատեսված օգնության չափը միասին վերցված»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Թբիլիսին, իր նկատմամբ արված բացառության համար, պարզապես ցնծում է: «Վրաստանի իշխանությունների համար նման բացառությունն արտաքին քաղաքականության հավատարմության ապացույց է և այն մասին է վկայում, որ ռազմական քարոզարշավներում Վաշինգտոնին հնարավորության սահմաններում մատուցված դաշնակցային ծառայություններն աննկատ չեն մնում»,-գրում է Ռոկսը և հավելում, որ Թբիլիսիի ցնծությունն էլ ավելի մեծացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի` Հայաստանի հեռուստաալիքներից մեկով արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը «լուծված է»:
«ԱՄՆ-ից 1,5 մլն դոլար ռազմական օգնություն ստանալու մասին տեղեկությունը լավ ընդունվեց նաև Տաշքենդում….: Ամերիկյան գանձարանից նույնչափ օգնություն, EurasiaNet հրատարակության տվյալներով, կստանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը, մի քիչ ավելի շատ` 1,8 մլն դոլար, Ղազախստանը և 685 000 դոլար Թուրքմենստանը»,- ասված է հոդվածում:
Ռոկսն այնուհետ գրում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրադրությունը, ինչպես նաև ցույց տալու համար, որ Վաշինգտոնը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում, որոշել է այս տարի հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափը (2,7 մլն դոլար առաջարկելով):
«Ադրբեջանի համար, որի բյուջեն մոտենում է 2 մլրդ դոլարի նշագծին, Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը, սակայն, չես ասի Հայաստանի մասին: Չնայած, որ հայկական կողմը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ռազմական կառույցների վիճակը երբեք ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքով պայմանավորված չի եղել, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս որ Վաշինգտոնը, կրճատելով հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը, հիշեց նաև Հայաստանի տարածաշրջանային մեկ այլ «ընկերոջ»` Թուրքիայի մասին` Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում նրան 3,6 մլն դոլար առաջարկելով»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարն «այդքան էլ էական չէ», և այդ ժեստը, հավանաբար, պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից Անկարային ուղղված կոչ մոռանալու երկկողմ հարաբերությունների մեջ փոխադարձ դժգոհություն և հակասությունների տարրեր մտցրած մի շարք գործոնների մասին:
Ռոկսն այնուհետ ընդգծում է, որ հայկական կողմի հիասթափությունը հատկապես «դրսևորվեց» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարություններում: ««Հայ դատի» վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ցավով նշել էր, որ Օբաման չի շտապում կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին տված խոստումները. բացի այն, որ նա «մոռացել է» ցեղասպանության հարցի մասին, նա նաև կրճատում է ֆինանսական օգնության չափը,-գրում է հոդվածագիրը և մեջբերում Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք արդեն առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին Հայաստանի աջակցությանը»:
Թերթ.am
Այսօր Վարդանանց տոնն է. Չգիտես ինչու Երևանում որոշել էին այդ տոնը նշել ոչ միայն երթի տեսքով այլև, այն դարձրել էին բացարձակ կուսակցական տո
Տիգրան Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը գլխավորում էին Վարդանանց տոնին նվիրված երթը, որ կազմակերպել էին երիտասարդ հանրապետականները, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գլխավորությամբ:
«Ֆեյսբուք» սոցցանցում տոնի հետ կապված բողոքներ էլ էին շրջանառվում թե`ուսանողներին ստիպողաբար էին տարել քայլերթի:
Վարդանաց տոնի մասին գրեց Բեյրությում ապրող իմ ընկերներից մեկը. Գաղտնիք չէ, որ սփյուռքի գաղթօջախներում մեր ազգայյին տոներն առավել հարգի են ու նշվում են ըստ պատշաճի. Առավոտյան Բեյրութի հայկական եկեղեցում ժողովրդին հարիսա են բաժանել, ապա տոնախմբություն է եղել: «Ժողովուրդը գառներ էր նվիրաբերում եկեղեցուն, որոնք հետո ամբողջ գիշեր եփվում ու հետո բաժանվում է իրենց: Երեխեքը եկեղեցու սրահում Վարդանաց հետ կապված երգեր են երգում»,- պատմեց իմ բերյութաբնակ բարեկամը:
Մեզանում, եկեղեցու տոնախմբումը տոն չդարձավ. հոգևոր դասը ևս դուրս եկավ երթի, ժողովրդին հանդիպեց փողոցում, դե իսկ հարիսայի ու գառների մասին խոսելն ավելորդ է: Մարդկանց մեծ մասը վաղուց է մոռացել գառան մսի համը, ուր մնաց նվիրաբերի եկեղեցուն:
Մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, թե «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելուց հետո կտրուկ փչացել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարաբերությունները: Ոստիկանապետը վիրավորված է Աղվան Հովսեփյանից, քանի որ համարում է, որ նա իր մեջքի հետևում ինտրիգներ է սարքել, որոնց հետևանքով ընկել է իր վարկանիշը նախագահի և ժողովրդի մոտ: Բանն այն է, որ Վովա Գասպարյանի ենթակաները կալանավորել էին Հայկին, իսկ Աղվան Հովսեփյանի ենթական վերացրեց կալանքի որոշումը:
Սա իհարկե մոտ է տրամաբանությանը, սակայն ճշմարտությունը չէ. բանն այն է, որ ոստիկանապետի և գլխավոր դատախազի հարաբերությունը երբեք էլ ջերմ չեն եղել. ավելին Գասպարյանը ժամանակին աշխատել է այն քննչական խմբում, որը ղեկավարել է Աղվան Հովսեփյանը: Սակայն Հայկ Գևորգյանի դեպքում, հարցը միանշանակ լուծվել ու լուծվելու էր Բաղրամայն 26-ում: Այնպես որ նրանց հարաբերություններում ենթատեքստ փնտրելն այս գործի հետ կապված, լուրջ չէ:
Արդեն մի քանի օր է մայրաքաղաքի Խորենացի փողոցի «Մետաքս» թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչները հայտնվել են կատաստրոֆիկ վիճակում.
Օրվա մեջ մի քանի անգամ, 5 – 10 -15 րոպեով անջատվում- միանում են շենքերի հոսանքը: Ու դա տեղի է ունենում ժամը 11:00 -12:00 -ի սահմաններում: Միգուցե նաև դրանից հետո, սակայն այդ ժամանակ արդեն աշխատանքային ժամ է ու ականատեսի վկայություն չեմ կարող տալ, չնայած թաղամասում մարդիկ դժգոհում են նաև տարբեր ժամերի հովհարային անջատումներից:
Ավելորդ է ասել, որ տատանումների պատճառով բնակարանում առկա տեխնիկան վնասվում է,տարվա այս եղանակին խնդիրներ առաջացնելով մարդկանց համար, սակայն ամենատխուրը ջեռուցման համակարգի խնդիրն է: Անցյալ տարի ճիշտ նույնպիսի տատանումների պատճառով շարքից դուրս եկավ մեր քաղաքային հեռախոսը, վարդակին միացրած հեռախոսների էլսնուցիչները և այլն, իսկ որ ամենակարևորն է` խափանվեց ջեռուցման համակարգը, որը կարգավորելու համար վարպետը մեզանից մի պատկառելի գումար ուզեց: Ճիշտ է, ինչ որ փոխհատուցման համակարգ է մշակված, սակայն այնքան թերի ու դանդաղ է գործում, որ պարզապես չես էլ ուզում օգտվել դրանից, իսկ ձմռանը ջեռուցման կաթսայի վնասման դեպքում, դա պարզապես անհնար է:
Ժամանակները փոխվել են, ու մարդիկ` այս դեպքում նորոգող վարպետներն այն վիճակում են, որ առիթը բաց չեն թողնում գումար աշխատելու, իսկ սառնամանիքն ու փչացած կաթսան հենց այդ առիթն է:
Ինչևէ, փորձեցինք Էլցանցի տեղամասից ճշտել իրավիճակը. Այստեղ ասացին, որ տատանումը բարձրավոլտ է և իրենք պատասխանատու չեն. ավելին` իրենք ևս խնդիր ունեն կապված բնակչության բազմաթիվ ահազանգերի հետ:
էլցանցերի կենտոնական մասնաճյուղի տնօրեն Երջանիկ Էլիզբարյանը տեղում չէր, պատասխանատուն ասաց, որ իրենք են անջատում – միացնում հոսանքը, քանի որ սխեմա են փոխում, ու դա անում են, քանի որ անջատում են մեկ կայանը և սնուցումը միացնում մյուսին, որ բնակիչները անլույս չմնան: Իսկ արդյունքում 5- 10- 15 րոպե տևող անջատումներն էլ հավանաբար ոչ սրտացավորեն կամ ոչ վարպետորեն միացնելու արդյունքում է լինում:
«Հիմա ես ձեզ ոնց բացատրեմ, որ սխեմա ենք փոխում»,- ասաց զրուցակիցս: Պարզ չէ, արդյո՞ք սխեմա փոխելու ամենահարմար ժամանակն է հիմա, սակայն մի բան հաստատ է, որ ձմեռվա կեսին փչացած սարքավորումների տերերին ոչ մի բացատրություն ու սխեմա ցրտից ու սթրեսից չի փրկի:
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ըստ Հայքի` օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջել է իր հետ օրենքից չխոսել.
Մենք` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, մեծ զարմանքով տեղեկացանք, որ երեկ` փետրվարի 15-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիպելով մի խումբ բնապահպանների հետ, հորդորել է իր հետ «օրենքից չխոսել»: Սակայն մեր զարմանքը պայմանավորված էր ոչ այդքան Տարոն Մարգարյանի` օրենքից հեռու մնալու ցանկությամբ, որքան իր ազնվությամբ:
Մեզ համար արդեն վաղուց զարմանալի չէ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը իրականում բավականին քիչ առնչություն ունի իրավական նորմերի հետ, սակայն Երեւանի քաղաքապետը այն եզակիներից է, ով ազնվորեն ասաց այդ մասին:
Մենք ցանկանում ենք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել այն մասին, որ իրենց գործունեությունը պիտի լինի ամբողջովին օրենքի պահաջով եւ թելադրանքով, եթե նույնիսկ դա դուր չի գալիս իրենց կամ այն կուսակցությանը, որին պատկանում են:
Մենք կոչ ենք բոլոր պաշտոնյաներին` ընթերցել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որն ամրագրում է` «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք», եւ 5-րդ հոդվածը` «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Սահմանադրական իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին զորակցում եւ հորդորում ենք` չընկրկել «գողական» օերնքներով առաջնորդվող պաշտոնյաների առջեւ` մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելիս, քանզի Սահմանադրությունը վեր է բոլորից, իսկ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ
վիճակագրական մոտավոր տեղեկությունների համաձայն անցյալ տարվա ընթացքում նկատվել է սիրտ – անոթային հինդությունների 30% աճ:
Սրտաբանը դժգոհ է մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզչությունից. «Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը առողջ սիրտ ունենալն է: Բացի առողջ ապրելակերպից, հեռուստատեսությունը ամեն ինչ քարոզում է»::
Ըստ նրա շատ կարևոր է առողջ ապրելակերպի մասին իմացությունը և հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը: «Շվեդիայում հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55%-ը՝ առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ, և դրանցից 31%-ը առողջ ապրելակերպի քարոզչության արդյունքում»,-տեղեկացրեց սրտաբանը:
Երեխաները բակ իջնելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, դա տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ:
Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, համակարգիչը, մշտապես մեքենայով տեղաշարժվելը նպաստում է, որ միջին տարիքի անձը ևս ունենա լուրջ առոջական խնդիրներ և ոչ միայն սրտի հետ կապված:
Սրան, ըստ սրտաբանի ավելանում է ռաֆինացված սնունդը, զտված աղը որոնք վնասակար են առողջության համար: «Ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք», – համոզված է բժիշկ Զելվեյանը ։
Այսօր փետրվարի 16-ին, կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց որ , Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են գոլդ (մեծ պահանջարկ ունեցող) համարանիշներ ստանալ առանց աճուրդի`կառավարության հաստատմանը ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ:
Տրանսպորտային միջոցների այսպես կոչված «գոլդ» համարանիշները աճուրդային կարգով հատկացվում են 2006 թվականից:
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է գոլդ համարանիշները աճուրդով հատկացնելու փոխարեն տրամադրել լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում: Այդ գումարը փոխանցվելու է ոստիկանության արտաբյուջետային հաշվին:
Ցանկալի համարանիշների (այդպես են կոչվում այն համարանիշները, որոնք տրվում են հերթականության խախտմամբ) տրամադրման համար սահմանված 60 հազ. դրամի փոխարեն նախատեսվում է 36 հազ. դրամի չափով վճար: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների (գոլդ) համար սահմանվում են հաստատագրված վճարներ` 60 հազ., 120 հազ., 240 հազ., 600 հազ., 1.2 մլն եւ 5 մլն դրամի չափերով:
Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը. 1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», 2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության, 3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը, 4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում, 5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով, 6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին: Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը: Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրվել է «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութ: Ըստ տեսանյութի` ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն:
Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
Երուսաղեմում երեխաներ տեղափոխող պաղեստինական ավտոբուս է շրջվել: Պատահարի արդյունքում զոհվել է 5 երեխա, առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Հադաշահ համալսարանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ըստ ոստիկանության տեղեկատվության` ավտոբուսը թաց եղանակի պատճառով ճամփեզրին շրջվելով այրվել է:
Նշվում է նաև, որ ավտոբուսը իսրայելական համարանիշով է եղել, սակայն երեխաները պաղեստինցիներ են եղել:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
18 C
-
EUR 509.45 USD 12.78 USD 398.79
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










