Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակը շարունակում են  փակ մնալ
Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակը շարունակում են փակ մնալ Փետրվար 15, 2012 | 12:03

Այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Մաքենիս-Ախպրաձոր և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար:

Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:

9

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր