Նախկին քաղբանտարկյալ Սիրունյանն ուզում է պատգամավոր դառնալ Փետրվար 15, 2012 | 11:03

Թերթը գրում է, որ «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Առավոտ»-ի հետ զրույցում Սիրունյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նա այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում: Սիրունյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ի՞նչ պարագայում ինքը կառաջադրվի. «Առաջադրումները սկսվեն՝ կասեմ»:

Հիշեցնենք, որ վերջերս Սիրունյանը դիմել է ՄԻԵԴ՝ իր դիմումը ետ վերցնելու համար: Նա դատապարտվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո: Այժմ ՀԱԿ-ի հետ Սիրունյանը տարաձայնություններ ունի: Հիշեցնենք նաեւ, որ Սիրունյանը ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորն էր ղեկավարում»,-  գրում է «Առավոտ»-ը:

1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր