Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է Փետրվար 15, 2012 | 13:48

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ` Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի հավաքականի նոր ռեկորդն է իր ողջ պատմության ընթացքում:
Առաջատարի դիրքում նախկինի պես Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան և Հոլանդիան: Հիշեցնենք, ոև փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ համապատասխանաբար:

Սերբերը առաջադիմել են 2 տեղով ու այժմ 25-րդն են, իսկ Կանադայի հավաքականը գտնվում է 71-րդ հորիզոնականներում:

 

10

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր