Կենտրոնի նոր ղեկավարը ՀԿԿ-ի թևի տակ
Կենտրոնի նոր ղեկավարը ՀԿԿ-ի թևի տակ Փետրվար 15, 2012 | 16:13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նոր  ղեկավարին` Արա Սադոյանին: «Կենտրոնի» նոր ղեկավարը հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է:

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը, և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

 

 

 

 

 

36

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր