Աղբը` արդարության սկզբունքով
Աղբը` արդարության սկզբունքով Փետրվար 15, 2012 | 14:47

Օրերս բազմաբնակարան շենքերի լիազորները բնակարաններում հաշվառում էին անցկացնում, ասելով, որ իրենք  աղբահանության վճարների գանձման հետ կապված հրահանգ ունեն արձանագրելու փաստացի ապրողների թիվը: Նախկինում հաշվառված անձանց թվով գանձումների փոխարեն այսուհետ աղբի վարձավճար գանձվելու է բնակվողների թվով:

Երեկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին. Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:

Արդյո՞ք մտավախություն չունի քաղաքապետարանը կամ ավագանին, որ նման որոշման արդյունքում աղբահանության վճարները էականորեն կնվազեն, և կարիք կառաջանա ներկայիս գանձվող 200 դրամ գումարի փոխարեն թանկացնել վարձավճարը. քանի որ հաշվառված և ապրող բնակիչների թվի ակնառու տարբերություն կա:

Հարցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ որոշումը ընդունվել է արդարության սկզբունքը հաշվի առնելով. այսինքն` վարձավճար գանձել անձի աղբի արտադրության քանակով: Աղբ չարտադրող քաղաքացին պարտավոր չէ վճարել իր ընտանիքի հաշվառված, սակայն բացակա անդամի փոխարեն:

24

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր