Երթ դեպի նախագահի նստավայր
Երթ դեպի նախագահի նստավայր Փետրվար 14, 2012 | 12:39

 Մաշտոցի պուրակի պահպանման խմբի բնապահպան ակտիվիստները քիչ առաջ, երթով ուղղվեցին դեպի նախագահի նստավայր պահանջելով հետ կանչել ՇՄԱՓ («Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն») օրինագիծը: Իրավաբան Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց  ակցիայի նպատակը. շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության օրինագիծը, որը խորհրդարանում ընդունվել է փետրվարի 6-ին, պարունակում է բազմաթիվ վտանգներ: Իրավաբանն ասաց, որ իրենք մտահոգ են. օրինագծով անտառածածկ տարածքների օգտագործումը չի սահմանափակվում:

«ՇՄԱՓ օրինագիծը հակասում է նաև Օրհուսի, Էսպոյի և մի շարք այլ օրենքների ու կոնվենցիաների»,- ասաց իրավաբանը` շարունակելով ներկայացնել օրինագծի վերաբերյալ բնապահպանների մտահոգությունները և դրանց իրավական հիմքերը: 

Ըստ իրավաբանի՝ նշված օրինագծով թույլատրվում է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառահատումներ՝ առանց լսումների և փորձաքննության անցկացման: Հասարակությունը մեկուսացվում է նաև որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից:

Բնապահպանները և ակցիայի մասնակիցները այսօր  հանձնելու են նախագահին ուղղված իրենց նամակը:

21

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր