Անզուգական Լիզին`սրբ. Վալենտինի տոնի առիթով
Անզուգական Լիզին`սրբ. Վալենտինի տոնի առիթով Փետրվար 14, 2012 | 14:08

 

Անցյալ տարի այս օրը «Քրիստիս» աճուրդների տանը (ԱՄՆ, Նյու Յորք) բացվել է Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին պատկանող ոսկերչական զարդերի, աքսեսուարների, զգեստների 10–աօրյա ցուցահանդեսը։

Ռուսական «ԻՏԱՌՌ—ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացվել են համաշխարհային շրջագայության «մասնակցած» Թեյլորի հավաքածուից «առավել թանկարժեք և տպավորիչ զարդերը»։

Առանձնահատուկ տեղ է հատկացվել դերասանուհու յոթ ամուսիններից մեկի՝ դերասան Ռիչարդ Բյորթոնի նվերներին. օրինակ եզակի մարգարտով կուլոնին,  որը դերասանը Թեյլորին էր նվիրել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, (56 կարատ), որը 16–րդ դարից սկսած կրել են իսպանացի թագուհիները։

Մեծ հետաքրքրություն է ներկայացրել փոփ երգիչ, անզուգական Լիզի մեծ երկրպագու և բարեկամ Մայքլ Ջեքսոնի նվերը՝ ադամանդներով զարդարված թևնոցը։

Թեյլորը սիրում էր նաև զմրուխտներով, սուտակներով զարդեր, որոնց մեծ մասը ևս ներկայացվել է ՆյուՅորքի աճուրդի սրահում։

Նախքան Նյու Յորք հասնելը, Թեյլորի այդ հավաքածուն համաշխարհային շրջագայություն է կատարել՝ եղել է Մոսկվայում, Ժնևում, Տոկիոյում, Դուբայում, Փարիզում, Հոնկոնգում։

 

21

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր