Աբովյան պուրակի  տարածքում   «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն  կկառուցվի
Աբովյան պուրակի տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կկառուցվի Փետրվար 14, 2012 | 17:18

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու նիստի ժամանակ ավագանու միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։ Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները:

«Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաև թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

10

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր