«Ты не поверишь»
«Ты не поверишь» Փետրվար 14, 2012 | 16:47

НТВ հեռուստաալքիով հեռարձակվող  «Ты не поверишь» հեռուստահաղորդման ժամանակ պրիմադոննա Ալլա Բորիսովնան իր իսկ խոստովանությամբ, հավակնում է դառնալու եկատիրինա 2-ի հետնորդը: Նա ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր մոտ մեծ սեռական հակում է առաջացել, և որ իր ամուսինը` Մաքսիմ Գալկինը, հիանալի սիրեկան է:

Պուգաչովան պատմել է, որ Գալկինին սիրել է ոչ միայն նրա գեղեցիկ աչքերի,  այլև առնական ուժի համար: «Ես զգում և հասկանում էի, որ նա հիանալի սիրեկան է,-Ինձ էլ հենց դա էր պետք… »,- անկեղծացել է պրիմադոննան:

Երգչուհին ասել է, Գալկինի հետ առաջին իսկ հանդիպմանը հասկացել է, թե նա ով է, և որպես տղամարդ ինչի է ունակ: «Օյ, եկեք անկեղծ խոսենք, մենք արդեն հասուն մարդիկ ենք….:: Ես նույնիսկ չէի սպասում»,-անկեղծացել է պրիմադոննան:

63ամյա  Ալլա Բորիսովնան, որ 5 անգամ ամուսնացել է, Ֆիլիպ Կիրկորովի հետ 10 տարվա համատեղ կյանքից հետո կրկին վերապրում է սիրո բերկրանքը: Նա խոստովանել է, որ սիրո բարեխոս սրբ. Վալենտինը բարեհաճ է իր նկատմամբ ու ինքը երջանիկ է:

75

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր