Հարավկովկասյան երկաթուղին նոր տնօրեն ունի
Հարավկովկասյան երկաթուղին նոր տնօրեն ունի Փետրվար 13, 2012 | 15:23

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր ղեկավարը կդառնա Վիկտոր Ռեբեցը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, ընկերության գործող գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:

Վիկտոր Ռեբեցը նախկինում զբաղեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դաշնային և տարածաշրջանային իշխանական մարմինների հետ փոխազդեցության գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Նոր գլխավոր տնօրենը կներկայացվի փետրվարի 15-ին:

 

34

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր