Հայ վարորդը փրկել է դեսպանի կյանքը
Հայ վարորդը փրկել է դեսպանի կյանքը Փետրվար 13, 2012 | 16:01

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի ավտոմեքենայի հատակին ամրացված նռնակը, այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում դեսպանի կյանքին սպառնացող վտանգը կանխվել է նրա վարորդի՝ Ռոման Խաչատուրյանի զգոնության շնորհիվ. նա նկատել է ավտոմեքենային ամրակցված սև փաթեթը և դիմել պարեկային ոստիկանության օգնությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների և սակրավորների մասնակցությամբ,  վնասազերծվել է նռնակը: Իսրայելի դեսպանի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ կայան՝ զննության:

Իսրայելի դեսպանատունը դեռևս չի արձագանքել դեպքին:

58

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր