ԿԸՀ -ն ամփոփել է արդյունքները
ԿԸՀ -ն ամփոփել է արդյունքները Փետրվար 13, 2012 | 17:05

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի կայքի՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31-ում հաղթել են ՀՀԿ, 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ ԲՀԿ թեկնածուներ։

ԲՀԿ-ն հաղթանակ է տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված  թեկնածուները միակն էին։

Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքում, որտեղ միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ–ական թեկնածու։

37

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր