ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում
ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում Փետրվար 13, 2012 | 16:20

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս ցանցի այցելուներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում:

«Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ», – հայտնում են ԿԳՆ-ից:

33

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր