Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, մոր մահից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Բևերլի Հիլզի ոստիկանությունը հաղորդել է, որ կիրակի օրը առավոտյան շտապօգնություն են կանչել «Բևերլի Հիլթոն» հյուրանոց, որտեղ Բոբին մնում էր մոր հետ: Հաղորդվում է, որ 19-ամյա աղջիկը շատ ծանր է տանում մոր մահը, տառապում է անհանգստությունից և ահավոր ապրումների մեջ է:
Հաղորդվում է նաև, որ Բոբի Քրիստինային տարել են Cedar-Sinai հիվանդանոց, սակայն որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է եղել աղջիկը մոր մահվան պահին:
Ի դեպ նախօրեին Լոս Անջելեսում մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյութոնի դիահերձումն ավարտվելն է:
Երգչուհու թոքերում ջուր է հայտնաբերվել, ինչը վկայում է, որ նա խեղդվել է` քնելով կամ գիտակցությունը կորցնելով ջրով լի վաննայում: Մարդու մոտ, ով ջուրն է ընկնում արդեն մահից հետո, թոքերում ջուր չի հայտնաբերվում, մեկնաբանել է Բևեռլի Հիլզի ոստիկանությանը:
Սակայն գործը հետաքննողները առայժմ չեն տվել իրենց վերջնական եզրակացությունը` մահացե՞լ է երգչուհին մինչ ջրում հայտնվելը, թե՞ դրանից հետո:
Ամբողջական հետազոտման համար պահանջվում է 4-6 շաբաթ: Մինչև այդ, դիահերձման արդյունքները չեն հրապարակվի:
137
- 13:14Ծխախոտը` ընդդեմ գեղեցկության
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
