Եւս մեկ հավաստիացում
Եւս մեկ հավաստիացում Փետրվար 13, 2012 | 12:07

Տեղի է ունեցել  քաղաքական կոալիցիայի նիստ՝«Հայաստանի հանրապետական կուսակցության», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:

20

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր