Անժելան պնդել է իր տղամարդու մեղադրանքը
Անժելան պնդել է իր տղամարդու մեղադրանքը Փետրվար 13, 2012 | 15:57

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած նախկին ընկերոջ՝ Կարեն Արայանի դատավարությունը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տվել Անժելա Սարգսյանը,  Կարեն Արայանի պաշտպան Արթուր Ղարիբյանն է տեղեկացրել լրատվամիջոցներին, դերասանուհին պնդել է մեղադրանքը և ևս մեկ անգամ վկայել որ հենց Արայանն է տարածել այդ լուսանկարները:Դատարանն ավարտված է համարել, Անժելա Սարգսյանի հարցաքննությունը սակայն տեղեկացրել է որ պաշտպանական կողմը ցանկացած պահի կարող է հարցեր ուղղել տուժողին:

Պաշտպան Ղարիբյանն ասել է,որ այսօր դատակոչված անձինք չէին ներկայացել և հաջորդ նիստին հարցաքննվելու են վկաները, որոնց թիվը հասնում է 17-ի: 

Անժելայի հարցաքննությունից հետո դատավորը նիստը հետաձգել է  մինչեւ մարտի 5-ը: 

Հիշեցնենք, որ Կարեն Արայանը ձերբակալվել էր 2011 թվականի հոկտեմբերի 5-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ 14: 00-ին:

630

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր