Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 13, 2012
ԿԸՀ -ն ամփոփել է արդյունքները Փետ 13, 2012 | 05:05

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի կայքի՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31-ում հաղթել են ՀՀԿ, 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ ԲՀԿ թեկնածուներ։

ԲՀԿ-ն հաղթանակ է տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված  թեկնածուները միակն էին։

Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքում, որտեղ միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ–ական թեկնածու։

Հանրահավաքը՝ մարտի 1-ին Փետ 13, 2012 | 04:47

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքը տեղափոխել է: Այն կանցկացվի մարտի 1-ին:
ՀԱԿ-ը հանրահավաքի տեղափոխումը պայմանավորում է եղանակային գործոնով:

 

ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում Փետ 13, 2012 | 04:20

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջը, որը հնարավորություն է տալիս ցանցի այցելուներին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց պատասխանները նույնպես կզետեղվեն «Կ.Գ.Ն. Ընդունարան» էջում:

«Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ», – հայտնում են ԿԳՆ-ից:

Հայ վարորդը փրկել է դեսպանի կյանքը Փետ 13, 2012 | 04:01

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի ավտոմեքենայի հատակին ամրացված նռնակը, այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիում դեսպանի կյանքին սպառնացող վտանգը կանխվել է նրա վարորդի՝ Ռոման Խաչատուրյանի զգոնության շնորհիվ. նա նկատել է ավտոմեքենային ամրակցված սև փաթեթը և դիմել պարեկային ոստիկանության օգնությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների և սակրավորների մասնակցությամբ,  վնասազերծվել է նռնակը: Իսրայելի դեսպանի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ կայան՝ զննության:

Իսրայելի դեսպանատունը դեռևս չի արձագանքել դեպքին:

Անժելան պնդել է իր տղամարդու մեղադրանքը Փետ 13, 2012 | 03:57

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած նախկին ընկերոջ՝ Կարեն Արայանի դատավարությունը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տվել Անժելա Սարգսյանը,  Կարեն Արայանի պաշտպան Արթուր Ղարիբյանն է տեղեկացրել լրատվամիջոցներին, դերասանուհին պնդել է մեղադրանքը և ևս մեկ անգամ վկայել որ հենց Արայանն է տարածել այդ լուսանկարները:Դատարանն ավարտված է համարել, Անժելա Սարգսյանի հարցաքննությունը սակայն տեղեկացրել է որ պաշտպանական կողմը ցանկացած պահի կարող է հարցեր ուղղել տուժողին:

Պաշտպան Ղարիբյանն ասել է,որ այսօր դատակոչված անձինք չէին ներկայացել և հաջորդ նիստին հարցաքննվելու են վկաները, որոնց թիվը հասնում է 17-ի: 

Անժելայի հարցաքննությունից հետո դատավորը նիստը հետաձգել է  մինչեւ մարտի 5-ը: 

Հիշեցնենք, որ Կարեն Արայանը ձերբակալվել էր 2011 թվականի հոկտեմբերի 5-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ 14: 00-ին:

Հարավկովկասյան երկաթուղին նոր տնօրեն ունի Փետ 13, 2012 | 03:23

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր ղեկավարը կդառնա Վիկտոր Ռեբեցը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, ընկերության գործող գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:

Վիկտոր Ռեբեցը նախկինում զբաղեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դաշնային և տարածաշրջանային իշխանական մարմինների հետ փոխազդեցության գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Նոր գլխավոր տնօրենը կներկայացվի փետրվարի 15-ին:

 

Իսկ որտեղ էր Հյուսթոնի աղջիկը մոր մահվան պահին Փետ 13, 2012 | 02:05

Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդում են, որ  Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը,  մոր մահից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Բևերլի Հիլզի ոստիկանությունը հաղորդել է, որ կիրակի օրը առավոտյան շտապօգնություն են կանչել «Բևերլի Հիլթոն» հյուրանոց, որտեղ Բոբին մնում էր մոր հետ: Հաղորդվում է, որ 19-ամյա աղջիկը շատ ծանր է տանում մոր մահը, տառապում է անհանգստությունից և ահավոր ապրումների մեջ է:

Հաղորդվում է նաև, որ Բոբի Քրիստինային տարել են Cedar-Sinai հիվանդանոց, սակայն որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է եղել աղջիկը  մոր մահվան պահին:

Ի դեպ նախօրեին Լոս Անջելեսում մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյութոնի դիահերձումն ավարտվելն է:

Երգչուհու թոքերում ջուր է հայտնաբերվել, ինչը վկայում է, որ նա խեղդվել է` քնելով կամ գիտակցությունը կորցնելով ջրով լի վաննայում: Մարդու մոտ, ով ջուրն է ընկնում արդեն մահից հետո, թոքերում ջուր չի հայտնաբերվում, մեկնաբանել է Բևեռլի Հիլզի ոստիկանությանը:

Սակայն գործը հետաքննողները առայժմ չեն տվել իրենց վերջնական եզրակացությունը` մահացե՞լ է երգչուհին մինչ ջրում հայտնվելը, թե՞ դրանից հետո:

Ամբողջական հետազոտման համար պահանջվում է 4-6 շաբաթ: Մինչև այդ, դիահերձման արդյունքները չեն հրապարակվի:

Մաչոների ու ծաղրածուների երկիր Փետ 13, 2012 | 02:00

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ծաղրածուի դեր է ստանձնել, այս մասին այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նա պարզաբանեց, որ «քաղաքական ծաղրածու» ասելով նկատի ունի այն ,որ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը և հացադուլ է արել (Րաֆֆի Հովհաննիսյանի ձևակերպմամբ`ծոմապահություն):

Ստեփան Սաֆարյանը Կարեն Ավագյանին առաջարկեց կոռեկտ լինել, այլապես ինքն առավել լուրջ բառամթերք ունի և հիմքեր Սերժ Սարգսյանին վիրավորելու համար:

Ստեփան Սաֆարյանը նաև նշեց, թե կլոունադայով զբաղվում է ՀՀԿ-ը:

«Հերմինե Նաղդալյանին հարցնում ես, ինչու ես ուրիշի փոխարեն քվեարկում ասում է «էէէ»: Հարցնում ես Արա Բաբլոյանին, ասում է «Ինձ բժկությունից հարցեր տվեք»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` ավելացնելով, որ կրկեսը Ազգային ժողովն է:

Բանավեճն վերջում Կարեն Ավագյանը հայտարարեց, թե ««Ժառանգությունը» քաղաքական առնականության խնդիր ունի», ինչին ի պատասխան Ստեփան Սաֆարյանը հարցրեց. «Դուք մաչո՞» եք»:

tert.am

Ինչով է պայմանավորված Գյանջումյանի հեռացումը Փետ 13, 2012 | 12:52

Փետրվարի 13–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Գագիկ Գյանջումյանը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի տեղակալն էր, որը Բեգլարյանի քաղաքապետ դառնալուց հետո  զբաղեցրեց թաղապետի  պաշտոնը։ Չնայած դրան Գյանջումյանը իր շեֆին հավատարիմ էր և նույնիսկ թաղապետ աշխատած տարիներին կենտրոն համայնքը դե ֆակտո ղեկավարում էր Բեգլարյանը:

 

 

 

Կլինի աղմուկ ու փոշու ամպ Փետ 13, 2012 | 12:38

Այսօր` փետրվարի 13-ին, ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի («ՋԷԿ») տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև փոշու ամպ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը պայմանավորված է Շինբարեկարգման աշխատանքներով, ուստի պատճառած անհանգստության համար, ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...