Մահացել է Ուիթնի Հյուսթոնը
Մահացել է Ուիթնի Հյուսթոնը Փետրվար 12, 2012 | 11:03

Բևեռլի Հիլզի հյուրանոցի չորրորդ հարկի իր համարում, մահացած են գտել աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի 48 ամյա Ուիթնի Հյուսթոնին:

Երգչուհին ժամանել էր մասնակցելու «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Ավելին` նա մասնակցել է «Գրեմմիին» նվիրված երեկույթին:

Բևեռլի Հիլզի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակման հետքեր չեն հայտնաբերվել, չեն հաղորդվում նա մահվան պատճառները: Ընթանում է հետաքննություն:

Հյուսթոնը «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր էր, վաճառել է ավելի քան 170 միլիոն սկավառակ` դառնալով աշխարհի ամենապահանջված երգչուհիներից մեկը:

Վերջին տաիներին սիրված երգչուհին թմրադեղերից ու ալկոհոլից կախվածության  հետևանքով  համարյա հեռացել էր բեմից:

56

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր