Արշալույսում գեներալ Մանվելը պարտվեց
Արշալույսում գեներալ Մանվելը պարտվեց Փետրվար 12, 2012 | 22:24

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավարտվեցին ընտրությունները. ձայների գերակշիռ առավելությամբ գյուղապետ է ընտրվել հանրապետական, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը,  հաղթելով  Գեներալ Մանվելի պաշտպանած թեկնածուին` Գրիգոր Գրիգորյանին:

Արշալույսի երկու՝թիվ 20/01 և 20/02 ընտրատեղամասում գրանցված 2909 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2074-ը:

Նախնական տվյալներով, Զարզանդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1460 ընտրող, իսկ անկուսակցական Գրիգոր Գրիգորյանի օգտին` 493 ընտրող: 120 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արշալույս գյուղում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին աջակցում էին նրա եղբայրները` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու կորպուսի փոխհրամանատար Արթուր Գրիգորյանը, իսկ նրա մրցակցին` Գրիգոր Գրիգորյանին` գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս Զարզանդ, Հրանտ եւ Արթուր Գրիգորյանների հորեղբայրն է:

57

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր