Հայտնի բան է՝ Հայաստանում շատերը համարում են, որ երկրի անվտանգությանը սպառնում են այդպես կոչված “գրանտակերները”։ Հստակ ասել, թե ով է այդ վտանգավոր գրանտակերը այդքան էլ հեշտ չե, բայց մոտավորապես նկարագրենք:
Գրանտակերը, օրինակ, իրավապաշտպան է, հաճախ՝ բնապահպան, որին ֆինանսավորում են զանազան մութ ուժեր երկիրը քանդելու համար։ Բայց կարեւորը այն է, որ մութ ուժերը արեւմտյան են։ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Վաշինգտոնը եւ այլ նմանատիպ դավադիր կառույցներ։ Եվ այս ամենը շատ մեծ, դրամատիկական, բարդ դավադրության մի մաս է կազմում։
Հիմա չանդրադառնանք նրան, թե որքանով է այս ամենը իրականության հետ կապված։ Կարեւորը այն է, որ հասարակության մի ստվար զանգված այս դավադրության թեմայով ապրում է։ Այսինքն, մեր հասարակության մի մասը ենթադրում է, որ Արեւմուտքում շատ լուրջ աշխատում են Հայաստանում (կամ Հայաստանի դեմ), որ օգտագործվում են բազմաթիվ մեթոդներ, ներառյալ` ազդեցության գործակալների ցանցեր ստեղծելը, դրանց այլ պատրվակներով ֆինանսավորելը, հասարակության մեջ տրամադրությունները փոխելը եւ բազմաթիվ այլ բարդ մեթոդներ։
Երկար գլուխ չցավեցնեմ։ Ասածս այն է, որ շատերը պատկերացնում են, որ Արեւմուտքը Հայաստանում, իր շահերից ելնելով, կիրառում է շատ բարդ սցենարներ, որոնց մի մասն են կազմում երկրում գործող կազմակերպությունները եւ անհատները (կրկնեմ` կարեւոր չի, թե ոնց ա իրականում, դա ուրիշ նյութի հարց է)։
Հիմա եկեք տեսանկյունը փոխենք, անդրադառնանք արեւմուտքից դեպի հյուսիս։ Այո, դուք ճիշտ եք. հիմա խոսենք Անդրանիկ Նիկողոսյանի եւ “Պուտին” ակումբների մասին։ Սա այն դեպքն ա, որ անթաքույց է ամեն ինչ արվում։ Ի՞նչ դավադրություն, ի՞նչ ազատ, անկախ քարտաշների միություն։ Ռուսաստանի դեսպանատունը բացահայտ հովանավորում է մի մարդու, որը զբաղված է Հայաստանում ակնհայտ բաներով։ Ամեն ինչ թափանցիկ եւ անթաքույց (Չեմ ասում, թե ինչ անգրագետ եւ սահմռկեցուցիչ են Ա. Նիկողոսյանի կողմից կառավարվող լրատվամիջոցները, որոնք աներեւակայելի ռուսերենով գովաբանում են վերոհիշյալ անձի անցուդարձը, նիստուկացը եւ այլ շարժումները):
Եվ այստեղ հարցեր են ծագում.
● Մեզ ինչի՞ տեղ են դնում Ռուսաստանի դեսպանությունը եւ Կրեմլում նստած Նիկողոսյանի հովանավորը։ Արեւմտյան մութ ուժերը գոնե փորձում են ամեն ինչ խճճել, ֆռռացնել, ուշադրությունը շեղել։ Մեզ գոնե լուրջ մարդու տեղ են դնում։ Իսկ ի՞նչ երկար ականջներով արարածի տեղ են դնում մեզ հյուսիսում։
● Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանի դեսպանատունը այս քայլով։ Սույն հարցը տրվում է այն համատեքստում, որ ՀՀ հասարակությունը ոչ միայն տեղյակ չի դեսպանատան այլ տիպի մշակութային գործունեությունների մասին, այլ նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնության դեսպանի անունը եւ դեմքը կկարողանա հիշել սույն հոդվածը կարդացողների 0,01%-ը։
Եվ վերջին հարցը, որ երեւի թե կկրկնի առաջին հարցը՝ ինչքան ժամանակ են մեզ էշի տեղ դնելու։
Սամվել Մարտիրոսյան
ejournal.am
70
- 13:14Ծխախոտը` ընդդեմ գեղեցկության
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
