Մազութի գործը անեկդո՞տ էր
Մազութի գործը անեկդո՞տ էր Փետրվար 10, 2012 | 14:09

«Ձևավորվում է միմյանցից տարբեր գաղափարախոսությամբ երեք քաղաքական ուժ. իշխող ուժի գաղափարախոսությունը ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմն է, մյուսը ԲՀԿ ուժն է, որ պետք է կենտրոնամետ լինի, բայց սա ավելի շատ արդյունաբերական է, իսկ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ժողովրդական կապիտալիզմն է, երբ 300 – 400 հազար մարդ պետք է զբաղվի ակտիվ բիզնեսով, հետո այդ թիվը պետք է հասցնել 700-800 հազարի», – այսօր մամուլի ասուլիսում ասաց  ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ինչ անում են` մեր ասածն են անում, բայց աղճատված: Ուժեղ պայքար է գնում տնտեսական ուժերի միջև` Հայաստանը լինելու է մա՞նր բիզնեսի, թե՞ խոշոր բիզնեսի երկիր»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նա տեղեկացրեց, որ ցանկացած պատգամավորի թեկնածուի ինքն անվճար խորհրդատվություն է տրամադրում: Իսկ ՀԱԿ ցուցակի, ընտրությունների հետ կապված, ասաց թե ներքին պայմանավորվածություն կա, որ դիմեն Լևոն Զուրաբյանին»:

Ինչ վերաբերվում է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծին, նախկին վարչապետի կարծիքով, դա ոչ թե ստվերի դեմ պայքարի միջոց է, այլ` ներմուծող օլիգարխներին ֆինանսական օլիգարխներ դարձնելու փորձ:

Իբրև տնտեսագետ Բագրատյանը կարծում է, որ կանխիկացման հետ ստվերը կապ չունի. «Ստվերը ստվեր ա, կարա կանխիկ էլ լինի, անկանխիկ էլ«սրանք բացարձակ հիմարություններ են»:

«Կրակն ենք ընկել, որ էդ մարդը բանկում է աշխատել, բանկի գործ էլ չգիտի, իսկ գյուղատնտեսության ոլորտն էլ ղեկավարում է «գյուղմեխանիզացիան» ավարտած մարդը»: Բագրանտյան ի նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

«Ի՞նչ են անում էս բանկերը, ասում են, որ երեք միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք: Հին հայտնի սովետական պատմություն է, սովետում էլ տենց թվեր կային: Տիգրան Սարգսյանը նրանց դարձնում է ֆինանսկան օլիգարխներ ու նրանց հասկացնում է, որ աշխարհում ուրիշ փող չկա»,- ավելացրեց Բագրատյանը:

Բագրատյանի հայտարարությունը հիմնավորվում է նաև «Տրանսպերենսի ինտերնեյշնլ» (Transparency International) կազմակերպության նախորդ տարվա զեկույցով.Հայաստանը ստվերային գործունեության գործակցի ցուցանիշով 2011-ին 151 երկրների մեջ զբաղեցրել է 124-րդ տեղը: Իսկ ընդհանուր ցուցանիշը եղել է 47:

«Այսինքն 47 տոկոսը փաստ է, 53-ը ստվեր»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանը, զուգահեռ անցկացնելով իր վարչապետության տարիների հետ.«Սա նույն ցուցանիշն է, ինչ եղել 1996թ., երբ պատերազմը նոր էր ավարտվում, իսկ պետությունն էլ մի քանի տարեկան էր: «Երբ մեզ ինչ-որ անեկդոտներ էին պատմում, «մազութի գործ», որ շեղեն ուշադրությունը և սկսեն իրենց սև գործը»,:

 

29

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր