ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական կողմի ազգանունը Ֆրանգուլյա՞ն է Փետրվար 09, 2012 | 11:57

Թերթը գրում է, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի վրա «սարքված» վրաերթի պատմությունը հետաքրքիր նրբերանգներ է ստանում: «Ինչպես հայտնի է, Հայկ Գեւորգյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին եւ նրան դեպքի վայրում անօգնական թողնելով` փախուստի է դիմել:

Աշոտ Ֆրանգուլյանը տեսաձայնագրության մեջ հայտարարել է, թե իրեն լրագրողը դեպքից հետո «բլյադ» է անվանել, եւ եթե իր մեծ որդին այդ մասին իմանա` լավ չի լինի: Հայկ Գեւորգյանն, իհարկե, հերքել է այս ամենը` ասելով, որ ինքը հայերեն է հայհոյում:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին Ֆրանգուլյանի այս հայտարարությանը հակադարձել է` կասկած հայտնելով, թե կարո՞ղ է Ֆրանգուլյանի մեծ որդին Վովա Գասպարյանն է: Այս «երկխոսությունն» օրեր առաջ պատշաճ ուշադրության չարժանացավ հասկանալի պատճառներով, կողմերի «ասելիքը» շատ էր եւ հագեցած: Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞ւ ենք հիշել այս մասին, ավելին` ինչո՞ւ հարկ ենք համարել անդրադառնալու «երկխոսության» այս հատվածին:

«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական կողմի ազգանունը Ֆրանգուլյան է: «Ազգակցական կապ ունի՞ վրաերթի բեմադրության հերոս Աշոտ Ֆրանգուլյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե ոչ` այս պահին չգիտենք: Կճշտենք առաջիկայում, միայն ավելացնենք, որ սա չափազանց հետաքրքիր զուգադիպություն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

19

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր