Արթուր Աբրահամը կմենամարտի մարտի 31-ին
Արթուր Աբրահամը կմենամարտի մարտի 31-ին Փետրվար 08, 2012 | 12:17

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում:

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով  WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

13

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր