Քրիստինե Պեպելյանի ամուսինը ծեծել է ՋՈՍ -ի մենեջերին. Ի լրումն
Քրիստինե Պեպելյանի ամուսինը ծեծել է ՋՈՍ -ի մենեջերին. Ի լրումն Փետրվար 07, 2012 | 16:03

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: :

Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են մեքենան ու տարել:

Ի դեպ, մենեջերը «Jose» նախկին տիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:

Այս մասին գրում է aravot.am -ը և խոստանում.

Մանրամասները` առաջիկայում:

Երեկ  մեր հրապարակումից հետո նոր մանրամասներ են ի հայտ եկել. Քրիստինե Պեպելյանի ամուսնու` Վստեչի Ապերի տղաների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Գևորգ Ավետիսյանը կողոսկրերի կոտրվածքներով, շատ ծանր վիճակում պառկած է տանը: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, միայն մեկ` ոստիկանությունից խուսափելու նպատակով:

 

457

2 Responses to Քրիստինե Պեպելյանի ամուսինը ծեծել է ՋՈՍ -ի մենեջերին. Ի լրումն

  1. GAGO says:

    կալանավորել եվ դատապարտել ցինիկներին …….մնացածը հասկանալի է—–

  2. Երեմ says:

    Դրանց մարդկանց աչքի առաջ ավելի դաժան ծեծի է պետք ենթարկել, սա ինչ է? արդեն լրիվ իրենց կորցրել են, ինչ կուզեն կանեն????իսկ ուր է մեր ոստիկանությունը?

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր