Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԺ-ի լրագրող Հայկ Գևորգյանը: Անդրադառնալով պատահարին ասաց, որ ինքը մեքենայով քաղաքացուն չի հարվածել, նույնիսկ թեթևակի հպում էլ չի եղել. «Ես վստահ եմ, որ նրանք ովքեր սարքել են այս գործը, ունեն նկարահանած կադրեր ու եթե հպումը լիներ, իրենք էդ կադրերը ցույց կտային «Հայլուրով»,- ասաց լրագրողը։
Ավելին նա ասաց, «քաղաքացուն վրաերթի ենթարկելու օրը» իրենց շենքի բակում մի մեքենա է հայտնվել, որը սկսել է հեևել իր կնոջը, ուր է գնում, որ խանութն է մտնում, նույնիսկ հարևաններից հետաքրքրվել է երեխաների մասին։ Ճիշտ է, կինն այդքան էլ լավ չի տարբերում մեքենանների մակնիշները, բայց ասել է, որ ջիպ է եղել, որի հետևում պահուստային անվադողի տեղը չկար, իսկ համարանիշները կոնկրետ չի հիշում` 10 101 կամ 01 101 էր։
Հայկը պատմեց դեպքի մասին. Դա եղել է հունվարի 13-ին ժամը 17.30-ի սահմաններում, երբ ինքը հարցազրույցի էր գնացել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի մոտ.«Հարցազրույցից հետո ես էկոնոմիկայի նախարարությունից դուրս գալով՝ մոտեցա մեքենայիս: Մեքենան կանգնած էր մայթին, ես նստեցի, փորձեցի հետընթացով դուրս գալ, տեսա՝ ինչ-որ մեկը հետևում կանգնած է: Մտածեցի՝ կանգառում դրամ հավաքող է, գումարը պարզեցի` չվերցրեց, հեռացավ, հետո մի քանի անգամ եկավ – գնաց, ես հետևում էի հայելիի միջոցով:
Երբ ևս մեկ անգամ եկավ, ձայնային ազդանշան տվեցի, գնաց մի կողմ, ես, իրեն նայելով, սկսեցի կամաց շարժվել, և այդ պահին գոռաց՝ վա~խ բայց նա կանգնած էր մեկ այլ մեքենայի հետևում: Դուրս եկա մեքենայից, ասացի՝ ոստիկանություն կանչե՞մ, նա ձայն չհանեց, ես էլ թողեցի-գնացի. Այսքանն է եղե’’:
Դեպքից հետո ինքն այդ մասին պատմել է թերթի խմբագրությունում, բայց հարկ չի համարել գրել: Նա ասաց, որ սպասել է ոստիկանության արձագանքին: Հայկն ասաց նաև, որ իր հաշվարկով իրեն պետք է ձերբակալեին հունվարի 13-ին, 14-ին, բայց մի փոքր հետաձգվեց: «Իրենք պլանավորել էին, որ ես կխառնվեմ իրար, բայց դա չեղավ, իմ գործողությունը չտեղավորվեց իրենց շղթայի մեջ, շղթան քանդվեց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին, տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: Երեկ փոփոխվել է Գևորգյանի խափանման միջոցը և նա ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից ազատ է արձակվել։
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությամբ, տուժողը նախկինում դատապարտված է եղել: նա Ֆայլաբազարում կանգնող արհեստավորներից է, և չի բացառվում, որ ոստիկանության գործակալ լինի:
48
- 18:20ԿԸՀ-ը չի վճարել հանձնաժողովի շարքային անդամներին
- 16:38ՌԴ կառավարության նոր կազմը
- 13:10Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատվել է աշխատանքից
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 18:59Մի տրվեք սադրանքներին
- 18:17Անժելա Սարգսյանի գործը հատուկ որոշմա՞մբ է լսվում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 19:34ԲՀԿ-ն «կհամբուրի խաչը»
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
