Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 7, 2012
Բանդայի գործով առաջին “զոհերը” Փետ 07, 2012 | 11:15

 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից  Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել  սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով ամբաստանյալ 19-ամյա Քյարամ Ամոյանը, որն ի դեպ  քրեական հեղինակություն«Եզդի Ճակոյի» քրոջ որդին է:

Էրեբունու հերթապահ բժիշկ Արմեն Մուրադյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Ամոյանը կաթված է ստացել: Բժշկի խոսքով, Քյարամ Ամոյանի առողջական վիճակը լավ չէ եւ ներկա պահին անում են հնարավորինը` նրա կյանքը փրկելու համար: «Ըստ երեւույթին նա անոթային խնդիրներ է ունեցել, որի ֆոնի վրա կարող էր նմանատիպ խնդիր առաջանալ», – ասել է բժիշկը:

 

Նախագահը ընդունել է «Ռոսատոմի» տնօրենին Փետ 07, 2012 | 07:20

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին, տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը: Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը: «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության, և՛ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և՛ գործող կայանի աշխատանքի, և՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և՛ նոր շինարարության տեսանկյունից»,-ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:

Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Գիտնականների հարցով կողմնորոշվեցին Փետ 07, 2012 | 06:29

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարևերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել:

Նախագահ Սարգսյանի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված  երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի  երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: ‘Խորհուրդի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն”,- ասել է նախարար  Աշոտյանը:

ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է  խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են  գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: “Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում”,- նշել է նախարարը: Ըստ նրա Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:

Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են  ԿԳՆ-ից:

Ինքնասպան են եղել 62 և 67 ամյա կանայք Փետ 07, 2012 | 05:27

Այսօր՝ Շենգավիթ վարչական շրջանում ինքնասպանության 2 դեպք է տեղի ունեցել ։

ժամը 12.00-ի սահմաններում  Նժդեհի 18 շենքի բնակիչ, 67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան, իրենց շենքի տան շքամուտքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նույն օրը Ժամը 14.00-ի սահմաններում դարձյալ նույն վարչական շրջանում`  Վերին Շենգավիթ 2 փողոցի 2-րդ շենքում, իր կյանքին վերջ տալու նպատակով 6-րդ հարկից իրեն ցած է նետել 62-ամյա Շուշանիկ Ջագարյանը,  շրջանում։ Ինքնասպան եղած երկու կանայք էլ թոշակառուներ են եղել։

Այս մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

 

 

Երկրաշարժ Երևանում Փետ 07, 2012 | 04:22

Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանի մոտ, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում, մասնավորապես Երևանում։

Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի` երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով `15.19-ին Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Ցնցման ուժգնությունը եղել է 2,7 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Քրիստինե Պեպելյանի ամուսինը ծեծել է ՋՈՍ -ի մենեջերին. Ի լրումն Փետ 07, 2012 | 04:03

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: :

Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են մեքենան ու տարել:

Ի դեպ, մենեջերը «Jose» նախկին տիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:

Այս մասին գրում է aravot.am -ը և խոստանում.

Մանրամասները` առաջիկայում:

Երեկ  մեր հրապարակումից հետո նոր մանրամասներ են ի հայտ եկել. Քրիստինե Պեպելյանի ամուսնու` Վստեչի Ապերի տղաների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Գևորգ Ավետիսյանը կողոսկրերի կոտրվածքներով, շատ ծանր վիճակում պառկած է տանը: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, միայն մեկ` ոստիկանությունից խուսափելու նպատակով:

 

Պոլսո Պատրիարքը ազգային հիվանդանոցում է Փետ 07, 2012 | 03:49

Պոլսո Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն արդեն 5 ամիս է գտնվում է Ստամբուլի հայկական ազգային հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո: Սրբազան հայրն ընդամենը 55 տարեկան է:Նրա առողջական վիճակը տարօրինակ կերպով  միանգամից վատթարացավ ու այժմ ծանր հիվանդությունը նրան զրկել է մարդկանց հետ հարաբերվելու ունակությունից, սկզբում նշվում էր, որ Մեսրոպ պատրիարքը մանկամիտ է դարձել. սակայն մեր ունեցած տեղեկությամբ նա տառապում է նաև հիշողության կորստով, ոչ ոքի չի ճանաչում

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք.Դաուտցեն Քրեզ Փետ 07, 2012 | 03:32

ԲՀԿ-ն նոր տրոհման շեմի՞ն Փետ 07, 2012 | 03:16

«ԲՀԿ-ն կանգնած է նոր տրոհման շեմին, աղի բլիթի գիշերը, թե առավոտը, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից: «Շենգավիթի կառույցի ԲՀԿ մի շարքներկայացուցիչներ արդյոք տեսե՞լ են նույն մարդուն երազում, ինչ պարոն Մասումյանը, որպեսզի «մաս» կազմեն «անջատողական-սեպարատիկ» այդ շարժմանը:Փորձագետները պնդում են՝ անշուշտ, որովհետեւ այս դեպքում եւս, ինչպես Արարատում, հայտնի ԲՀԿ-ականն իր հետեւից լիքը ԲՀԿ-ականներ կտանի: Էս դեպքում,փաստորեն եւ «ուրեմն, Շենգավիթը նույնպես՝ «արդեն» Կմիանա Հայաստանի՞ն» :- գրում է  «իրատես դե ֆակտոն» :

Զանգահարեցինք ԲՀԿ գրասենյակ՝ Խաչիկ Գալստյանին՝ ճշտելու աղի բլիթից հետո տեսած երազի բոլոր «հմայքները», այն է՝ դո՞ւրս է եկել ԲՀԿ-ից Շենգավիթի կառույցիղեկավարը, թե՞ ոչ, եւ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մեր հարցմանն ի պատասխան Խ. Գալստյանն ասաց, որ Շենգավիթի ղեկավար Մասումյանըգտնվում է արտերկրում (արտերկիրն էլ Մոսկվան է – հեղ.), այդ իսկ պատճառով Շենգավիթի կառույցի նոր ղեկավար է նշանակվել Ավետիս Գրիգորյանը:

 

Խաչիկյանից ձայնե՞ր են ուզում միլիոնների փոխարեն Փետ 07, 2012 | 03:10

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում  խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով, եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները և ՀՀԿ-ի համար ձայներ բերի:

Գրում է «Ժողովուրդ»-ը, որին այս տեղեկությունը ճշտելու համար Խաչիկյանի հետ կապվել չի ստացվել: Սակայն Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովը  թերթի հետ զրույցում նշել է, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան: Հարցին, թե նման կուսակցական հանձնարարություն տրվել է Խաչիկյանին, Շարմազանովը պատասխանել է. «Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես Էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ են`տեղյակ չեմ»:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...