Մաֆիոզ Գագոյի աղջիկն ու Ուրարտուի տերը պատասխան կտան
Մաֆիոզ Գագոյի աղջիկն ու Ուրարտուի տերը պատասխան կտան Փետրվար 06, 2012 | 19:21

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին:

Պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա «Ուրարտու» ռեստորանում և Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկ՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրենց  հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետևյալ գործողությունները. Նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այս գործում ընդգրկված է նաև դեռեւս խորհրդային շրջանում հայտնի «մաֆիոզ Գագոյի» աղջիկը՝ Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Նշենք, որ վերջինս «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է, որը դարձյալ  գտնվում  է Պռոշյան փողոցում, «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա:

219

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր