Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ   Մրտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Daily Archives: Փետրվար 6, 2012
Քրիստինե Պեպելյանի ամուսինը ծեծել է ՋՈՍ -ի մենեջերին Փետ 06, 2012 | 11:37

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: :

Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են մեքենան ու տարել:

Ի դեպ, մենեջերը «Jose» նախկին տիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է:

Այս մասին գրում է aravot.am -ը և խոստանում.

Մանրամասները` առաջիկայում:

Մաֆիոզ Գագոյի աղջիկն ու Ուրարտուի տերը պատասխան կտան Փետ 06, 2012 | 07:21

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երևանի Պարոնյան փողոցում գործող «Ուրարտու» ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին:

Պարզվել է, որ նա փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող «Մասկարադ» կարաոկե բարում, ապա «Ուրարտու» ռեստորանում և Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել, որի ընթացքում Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկ՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրենց  հասած տեղեկություններով, այդ ամենի պատճառը եղել է այն, որ ոմն մեկը sms է գրել մի աղջկա։ Հաղորդագրությանը հաջորդել են «Ուրարտուի» տնօրենի հետևյալ գործողությունները. Նա հաղորդագրության հեղինակին ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, այս գործում ընդգրկված է նաև դեռեւս խորհրդային շրջանում հայտնի «մաֆիոզ Գագոյի» աղջիկը՝ Քրիստինեն, ով այժմ որոնվում է ոստիկանների կողմից: Նշենք, որ վերջինս «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է, որը դարձյալ  գտնվում  է Պռոշյան փողոցում, «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա:

Հոխորտացող թուրք նախարարին կձերբակալեն Փետ 06, 2012 | 06:56

Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Հունվարի 30-ին , գտնվելով Շվեյցարիայում, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար, ասել էր. «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»:

Շվեյցարացի իրավապահները մտադիր են ձերբակալել հոխորտացող թուրք նախարարին.
Ցյուրիխի պետական դատախազ Քրիսթին Բրաունշվայը Doğan Haber լրատվական գործակալությանը տված պարզաբանման մեջ ասել է.

«Անցյալ շաբաթ մեր դատարան մի դիմում է ստացվել, որի համաձայն Բաղըշը Շվեցարիայում քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածում առկա  օրենքին դեմ է արտահայտվել:Հետաքննություն է սկսվել, քանի որ դատարանն այդ պնդումը հիմնավոր է համարել: Հիմա մենք քննելու ենք հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին` Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաև նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը: Ապա  դատական գործ կբացենք, եթե այս ամենը օրենքին հակասող լինի և դիվանագիտական անձեռնմխելիության խնդիր չլինի»:

 

Արտակարգ պատահարներ Փետ 06, 2012 | 06:42

2011 թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6355 արտակարգ դեպք և պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) և մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.` 3325 մարդ):

Այսպիսով, 2011թ. ընթացքում Երևան քաղաքում 2010 թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 905-ով (16.6%), զոհերի թիվը՝ 4-ով (1.9%), իսկ վիրավորների թիվը՝ 734-ով (22.1 %):

Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից փրկվել է 35 մարդ:

Գրանցված դեպքերից 3053-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 48%-ը։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետևանքով զոհվել է 62 մարդ, ընդհանուր զոհերի` 28.6%-ը, վիրավորվել` 1107 մարդ, ընդհանուր վիրավորների` 27.3%-ը:

Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհներն են (2010թ.՝ 1842), որոնց հետևանքով զոհվել են 13 և վիրավորվել 12 մարդ: 2010 թ. համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 96-ով (5.2%):

Տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (29.3%) ճանապարհատրանսպորտային պատահարներ են (2010թ.՝ 828), որոնց հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 981 մարդ: 2010 թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 68-ով (8.2%)։

Տարվա ընթացքում գրանցված 93-ը տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2%-ը (2010 թ.` 125), զոհեր և վիրավորներ չկան (2010թ-ին տուժածներ չեն գրանցվել):

Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 49%-ը (2010թ.` 2369), որոնց հետևան­քով զոհվել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4%-ը (2010 թ.` 141), վիրավորվել` 2952 մարդ, կամ ընդհանուր վիրավորների 72.7 %-ը (2010 թ.`2196): 2010 թ. համեմատությամբսոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:

Գրանցված սոցիալ-կենցաղային դեպքերի մեծ մասը`2870-ը, թունավորումներն են (2010 թ.` 2170), որոնց հետևանքով վիրավորվել է 2866 (2010 թ.` 2162) և զոհվել՝ 20 (2010 թ.` 24) մարդ։ Գրանցվել է ջրահեղձման 9 դեպք և պայթուցիկ սարքերի տեղադրման 16 կեղծ ահազանգ։

2011 թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկների 2790 ելք:Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը Երևան քաղաքում արձագանքել է 885 կանչերի (2010 թ.՝ 1865):

 

Զինվորին սպանել է ծառայակիցը Փետ 06, 2012 | 06:41

ՊՆ – նոր հայտարարություն է տարածել, ըստ որի պարզվել է, որ փետրվարի 5-ին, ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում 20-ամյա զինվորը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ իր ծառայակցի կողմից, սակայն անզգուշաբար:

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին:

Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:)

Կատարվում է նախաքննություն:

 

ԱԺ առաջին օրվա համայնապատկերը Փետ 06, 2012 | 06:22

Այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստն արդեն սկսվեց կուսակցությունների ակնհայտ անհամաձայնությամբ. ԱԺ-ն մերժեց կառավարության ներկայացրած«Ֆինանսական գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսում է բանկերի միջոցով կատարել 3 մլն-ից ավելի կանխիկ դրամական գործարքները:

Օրինագիծը տապալվեց, քանի որ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց: «Ով դեմ է այս օրենքի նախագծին, նա կողմ է կոռուպցիային»,- քվեարկություններից առաջ իրենց ելույթներում կարծիք հայտնեցին հանրապետական պատգամավորները:

Կառավարությունը նման դեպքում օրենքի նախագիծը լրամշակված կարող է նորից ներկայացնել ԱԺ:

Եւս մեկ անհամաձայնություն. նստաշրջանի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդես եկավ Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգից հանելու առաջարկությամբ: Նրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կրկնեց  Հովիկ Աբրահամյանի այն հիշեցումը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են ՀՀ նախագահի իրավասության ներքո: Անձամբ Նիկոյանը կարծում է, որ արձանագրությունների մեծ նստաշրջան օրակարգում մնալը կնպաստի ՀՀ-ի միջազգային վարկին և հեղինակությանը:

Այսօր ԱԺ-ում քննարկվեցին նաև այլ հարցեր:

Առաջին օրվա միակ դրական միտումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունն էր, 2012թ. ընթացքում ՀՀ-ում գազի սակագնի բարձրացում չի նախատեսվում:

 

Դոլարը անկում է ապրում Փետ 06, 2012 | 05:23

Ամերիկյան դոլարի փոխարժեքը, փետրվարի 2-ի թռիչքաձեւ աճից հետո, կրկին սկսել է նվազել հայկական դրամի փոխարժեքի նկատմամբ: Այսօր` փետրվարի 6-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 387.42 դրամ: Ուրբաթ օրվա համեմատ` դոլարն էժանացել է 0.28 %-ով: Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ թռիչքներից հետո դոլարի փոխարժեքը մի որոշ ժամանակ «նստում է»:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 950 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարն ընդունում են առավելագույնը 387 դրամով, վաճառքի փոխարժեքը սկսում է 389 դրամից:

Գլխավոր դատախազը վճռական է տրամադրված Փետ 06, 2012 | 04:42

Արդեն հայտնի է դարձել, որ ՀՀԿ- ն աջակցելու է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանին, որը մտադիր է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում:
Ռուբեն Հովսեփյանը Աջափնյակի ղեկավարն է 2006 թվականից: Այժմ թաղապետի պաշտոնն արդեն ընտրովի չէ,ու իր լիազորություններով ևս զիջում է 2006-ին, ուստի Ռուբեն Գառնիկիչը որոշել է դառնալ ԱԺ պատգամավոր:
Ակնհայտ է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր վստահելի ուժերն է փորձում ունենալ ԱԺ –ում: Եղբոր հետ մեկտեղ նա խորհրդարանում ցանկանում է տեսնել իր մտերիմ ընկերոջը` Տիգրան Մեծ հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանին, նրա փոխարեն փորձելով ԱԺ-ից դուրս մղել իր հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Լյովա Խաչատրյանին: Ըստ նախնական տեղեկության նրանք կմրցեն նույն ընտրատարածքում:
Չնայած Գլխավոր դատախազը ԱԺ –ում “ներկայացուցիչների” կարիք չունի, բոլոր պատգամավորներն էլ, չնչին բացառությամբ նրա պոտենցիալ հաճախորդներն են, այնուամենայնիվ այս ընտրություններին Աղվան Գառնիկիչը կարծես վճռական է տրամադրված:

Դարձյալ մահ բանակում Փետ 06, 2012 | 04:14

Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Իսկ մենք ուզո՞ւմ ենք, որ ձեր տեսակը շատանա Փետ 06, 2012 | 03:58

Այսօր հրավիրված ասուլիսին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղնիե Բիշարյանն ասաց. «Օրինաց երկիր» կուսակցությունը ժամանակավրեպ է համարում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Մինչեւ մայիս, ընտրություններին 3 ամիս է մնացել»,- նշեց Բիշարյանը:
Ապա փորձեց սրբագրել իր խոսքը. Թե ՕԵԿ-ը սկզբունքորեն, դեմ չէ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց կարծում է, որ դրա համար ժամանակ է հարկավոր:
Ապա փորձեց պարզաբանել, թե Արթուր Բաղդասարյանն ինչու է հոգնել ԱԺ-ից և նպատակ չունի դառնալ պատգամավոր և կամ այլ պաշտոն զբաղեցնել: Ըստ Բիշարյանի՝ նրա հայտարարությունը բամբասանքներին վերջ դնելու համար էր: Իբր ՕԵԿ-ը այնքան դեմ է շրջանառվող լուրերին, թե` Արթուր Բաղդասարյանը հնարավոր է դառնա ԱԺ նախագահ, որ որոշել է իրեն հոգնած հայտարարել «ու ինչպես տիկին Բիշարյանն ասաց «,այդ ձևով ուղղակի նա փորձել է փակել հարցը’’:Իսկ ավելի ստույգ նա կասի Մարտի 3-ին նախատեսվող ՕԵԿ-ի համագումարում:
Ասուլիսի վերջում Տիկինը մի շատ վտանգավոր հայտարարություն արեց. «Մենք ուզում ենք ստեղծել օրենքի երկիր, մենք ուզում ենք, մեր տեսակը շատանա և դրա համար պայքարելու ենք»:


Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...