Սեպտեմբերի 23-ին Մեծ աղմուկով վնասազերծված զինված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանին կալանավորելուց հետո նրա եղբայրը և կինը` Մարինա Գեորգաձեն ևս կալանավորվեցին:
Ով է Մարինան և ինչ դերակատարություն ունի այս գործում:
Վրացուհի Մարինա Գեորգաձեն Արտուշ Հակոբյանի 2-րդ կինն է: Նախկինում Մարինան ամուսնացած է եղել ազգությամբ վրացի քրեական հեղինակության հետ: Ավելին` Արտուշի հայրը Գառնու լավաշ արտադրության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը երկար ժամանակ չի համակերպվել Մարինային իր հարսը համարելու մտքի հետ, դեմ լինելով նրա և որդու միությանը: Նա բոլորովին վերջերս է համակերպվել այդ իրողության հետ: Մարինան և Արտուշը այժմ դուստր ունեն, որը գտնվում է Վրաստանում Մարինայի մոր մոտ:
Մարինա Գեորգաձեն հասարակ կին չէ, նրան խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել և նա մինչև այս ձերբակալությունը հետախուզման մեջ էր գտնվում նաև Վրաստանի իրավապահների կողմից:
Որոշ տեղեկություներով հենց նա է բանդայի իրական պարագլուխը. Հանցաշխարհի լեգենդ Կալինայի հայաստանյան հետևորդին` Մարինային, պահանջում են վրաց իրավապահները:
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներից մեկը, մի ծավալուն հրապարակում էր տպագրել Մարինայի հոգեկան օրհասական վիճակի մասին, նրան համարել հոգեբուժարանի կոնտիգենտ, փաստաբանի նկարագրությունից ելնելով, եզրահանգել, որ Մարինային չպետք է հանձնեն վրացիներին: Ձեռքի հետ ուրվագծելով նաև հաջորդ քայլը` կալանավայրի փոխարեն Մարինային տեղավորել հոգեբուժարանում:
Ի պատասխան մեր հարցման, ՔԿՀ վարչությունից պատասխանեցին, որ Մարինայի մոտ ամեն ինչ նորմալ է և հոգեկան շեղման նշաններ նկատելի չեն, ինչպես որ ներկայացրել էր փաստաբանը: Իսկ Աբովյան ՔԿՀ-ի բժիշկը նման ախտորոշում չի տվել:
Տեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ հոգեբուժարանից փախչելը կամ այն որպես միջոց օգտագործելը Հակոբյան ամուսինների համար նոր ճանապարհ չէ: Թե’ Արտուշը, թե’ Մարինան այդ ուղղին լավ գիտեն. Մարինան մեկ անգամ էլ Սևանի հոգեբուժարանում պառկելու անհրաժեշտություն է ունեցել: Իսկ Արտուշը իր հերթական փախուստներից մեկի ժամանակ հոգեբուժարանի ողջ անձնակազմին քնացրել է քյաբաբի մեջ քնաբեր խառնելով ու հյուրասիրելով նրանց: Իհարկե, սա արտաքին կողմը պահելու, իրեն օգնողներին չմատնելու ժեստ էր ընդամենը, բայցևայնպես:
Առհասարակ այս հաստատությունները նման են մութ լաբիրինթոսի, որտեղ ամեն ինչ, ու բոլոր պահերին կարելի է գտնել: Այստեղ մեծ գումարներ են շրջանառվում: Արդյո՞ք ամենաթողություն է. հոգեբուժարանները իրենց մութ գործունեությունը ծավալում են կարծես անարգել. Համենայն դեպս մինչև վերջերս այդքան աղմկահարույց փաստերի բացահայտումից հետո էլ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց:
Բազմաթիվ պատմություններ կան կապված կոնկրետ հոգեբուժարանների հետ, իսկ դրանց ցուցակը գլխավորում է “Նուբարաշենը”: Այստեղ ծնվում ու մեռցվում են սահմռկեցուցիչ հանցագործություններ: Բանակ են զորակոչվում ու բանակից ազատվում հիվանդներն ու առողջները. Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Այսօր էլ Մարինայի գործով հանրության մոտ կարծիք ձևավորելով հարցը տանելով դեպի հոգեբուժարան, փորձ է արվում խնդիր լուծել: Վրաստանն անդրդվելի է. Հնարավոր չէ, համեմատության եզրեր գտնել վրաց ու հայ իրավապահ համակարգի միջև, ուր մի քանի անգամ փախուստի մեջ եղած հանցագործը, որի գլխավորած բանդան այդ պահին աշխատում է, կարող է զենքը վրան գնալ դատախազի ծննդյան տարեդարձի:
76
- 15:07Ինչու է ձգձգվում Տեր-Պողոսյանի վիրահատությունը
- 18:44Երբ զվարճանքը դառնում է հանցանք ի լրումն
- 17:48Մահ կալանավայրում
- 13:12Կաշառք՝ «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար
- 17:37Պատմություն մարդու մասին
- 13:28Թրաֆիքինգի դեմ պայքարում դատախազությունը «գալոչկա» դրեց
- 20:49Հիվանդ երևակայության արդյունք
- 19:04ՔԿՀ-ի պետը չգիտի՝ «ինչեր ա ուզում» Փոստանջյանը
- 0:30«Ինձ սպիտակ շորերով ու սպիտակ դագաղով կթաղեք» ../Ռուզան Ավոյան/
21.05.2012 | 18:20
21.05.2012 | 17:57
21.05.2012 | 16:43
21.05.2012 | 16:38
21.05.2012 | 15:30
21.05.2012 | 13:14
21.05.2012 | 13:10
21.05.2012 | 12:57
21.05.2012 | 12:55
21.05.2012 | 12:52
21.05.2012 | 12:50
21.05.2012 | 12:36
21.05.2012 | 12:02
21.05.2012 | 11:18
21.05.2012 | 11:08
