Մեկ տարում 2319 ավտովթար 327զոհ
Մեկ տարում 2319 ավտովթար 327զոհ Փետրվար 02, 2012 | 12:24

2011թ հանրապետությունում արձանագրվել է 2319 ավտովթար, որի հետևանքով զոհվել է  327  մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 3354 -ը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ գրանցվում նման քանակի ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի մեջ կա և’ բնական. և’ արհեստական աճ»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա, տարին ամփոփում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների  աճի հետևյալ պատկերով. 2010թ համեմատությամբ  պատահարների թիվն աճել է  345-ով, զոհերի թիվը` 33-ով, վիրավորների թիվը` 684-ով: 2011թ  մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 232 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել 246 երեխա: 2010թ համեմատ 8 զոհով այս ցուցանիշը նվազել է:

Պատճառներից մեկը, ըստ նրա, մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների ներկրումն է, մասնավորապես` 2010-2011թթ  ՀՀ ճանապարհատրանսպորտային միջոցների պարկը թարմացվել է մոտ 50 հազար եվրոպական արագընթաց տրանսպորտային միջոցներով։

Աճի մյուս տենդենցը, որ կարելի է  արհեստական համարել, Սարգսյանի համոզմամբ, պայմանավորված է ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: Վարորդին է ձեռնտու գրանցել վթարը ուստի, ոչ մի դեպք դուրս չի մնում պետական հաշվառումից, վարորդները փոքր վթարի դեպքում  էլ ճանապարհային ոստիկան են կանչում: Արդյունքում` նման ցուցանիշ:

Պատահարների գրեթե կեսից ավելին տեղի է ունեցել  Երևանում ։

 

16

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր