Հերթական միֆը
Հերթական միֆը Փետրվար 02, 2012 | 12:10

Այսօր ՀՀ կառավարությունը, հերթական միֆն է մատուցել հայ հանրությանը. Այն սկսում է մի ծրագիր, որը կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ, պատասխանատվություն է ստանձնելու բանակում ծառայող երիտասարդների աշխատանքային և կրթական գործունեության համար` զորացրումից հետո: Այդ մասին այսօր` կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, դա համարելով քաղաքական լուրջ որոշում: Նա վստահեցրել է, թե այդուհետ կփոխի մթնոլորտը, “ընտանիքները հանգիստ կլինեն, որ պետությունը ապահովելու է շարունակականությունը կրթության առումով”:

Սարգսյանը տեղեկացրել է, թե` յուրաքանչյուր զինծառայողի հետ աշխատանք է տարվելու, պարզելու նրա կարողությունը եւ ցանկությունը: Մասնավորապես` եթե զինծառայողը ցանկություն ունի զորացրվելուց հետո շարունակել ուսումը, ապա նրան հնարավորություն կտրվի ծառայության ընթացքում պատրաստվելու իր հետագա կրթական գործունեությանը:

29

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր