Հետաքրքիր զարգացումներ Մարգար Օհանյանի գործով
Հետաքրքիր զարգացումներ Մարգար Օհանյանի գործով Փետրվար 02, 2012 | 13:11

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործի դատաքննությունը:

Նախորդ նիստին չներկայացած վկան` 2-դ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն այսօր դատարանում հաստատեց իր նախաքննական ցուցմունքը, պատմելով, որ ինքը պակաս է ստացել բենզինը և նրան ասել են, որ Մարգար Օհանյանը տեղյակ է այդ մասին:

Ավելին`նախկին 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արշակյանն, ասաց որ դիմել է անձամբ Օհանյանին և փորձել պարզել, թե ինչու է բենզինը պակաս ստացվում, ինչին Օհանյանը պատասխանել է, թե` առայժմ չեն կարող ավելացնել:

Շատ հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ այսօր դատարանում.

Արշակյանն առաջին վկան էր, որը դատարանում բարձրաձայնեց թե` Մարգար Օհանյանն է ասել, որ բենզինը պետք է պակաս ստանան:

Սակայն դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը կարդաց ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի վկայությունից հետո դատարան ուղղարկավծ դիմումը:

Բան այն է, որ  Ենգիբարյանը նախորդ դատական նիստում, բանավոր վկայության ժամանակ հերքել էր իր տված նախաքննական ցուցմունքները` թե բենզինը պակաս էին ստանում, դատարանում հայտարարելով, որ իր ղեկավարած վաշտում բենզինի խնդիր չի եղել: Նա շեշտել էր, որ դատարանում  ինչ ասում է, դա է ճիշտը, որ նախաքնության ժամանակ երբ ինքը  քննիչին ասել է, թե ես լսել եմ, քննիչն ասել է`գրի, որ տեսել ես:

Իսկ այսօր արդեն, նա փոշմանել էր. դատարանին ուղղված նրա դիմումի մեջ ասվում էր. «Հարգելի դատարան, նախորդ դատական նիստում իմ ասածները կաշկանդվելու հետևանք էին, խնդրում եմ հաշվի առնել իմ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները»:

Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու մեջ. մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը յուրացնելու և այդ կերպ պետությանը մոտ 217 մլն դրամի (շուրջ 571 հազար դոլար) վնաս հասցնելու մեջ։

 

43

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր