Դուրյանի մասունքները հանգրվանեցին Պանթեոնում
Դուրյանի մասունքները հանգրվանեցին Պանթեոնում Փետրվար 02, 2012 | 18:36

Հայ մեծ քնարերգու Պետրոս Դուրյանի մասունքները այսուհետ կլինեն ազգի մյուս մեծերի շիրիմների կողքին։  

Բանաստեղծի գանգի բեկորներն ամփոփող սափորն ու Սկյուտարի հայկական գերեզմանոցում գտնվող նրա շիրիմից բերված հողն ամփոփվեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝  հուշապատի մեջ։  Հոգեհանգստի արարողությունից հետո, ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագան Լևոն Անանյանն ու Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը՝ պատմելով ավելի քան չորս տասնամյակ տևած ճանապարհի ոդիսականը։

Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն և այլոք:

Անհասկանալի է հայ մեծերի շիրիմների չարչարաց ֆենոմենը. հայի բախտն է, թե անեծք է, սակայն Դուրյանը եզակի չէ, ում աճյունը բաժանվել է մի քանի մասի` այդպես էլ չարժանանալով հողում ամփոփվելու բախտին: Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանոցում հուղարկավորված բանաստեղծի շիրիմը 1957 թ. Պոլսի պատրիարքարանի ջանքերով տեղափոխվել է, քանի Ստամբուլի քաղաքապետարանը որոշել է, որ այդ  տարածքը պետք է վերածվի ճանապարհի ։ Այդ ժամանակ պատրիարք Գարեգին Խաչատուրյանի կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան, ապա ավելի քան տասը տարի անց՝ հանձնվել Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսին:

1969-ին Վազգեն Վեհափառը այդ բեկորները հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, մինչ այսօր` Պանթեոնում ամփոփելու բախտին արժանանալու օրը:

 

16

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր