ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ
ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ Փետրվար 02, 2012 | 13:42

ԼՂ  Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը այսօր ասուլիսում ասացմի բան, որ բոլորը գիտեն. ընտրություններն արդար չեն լինի, ինչպես արդար չեն եղել և նախորդները. Կկեղծվեն ընտրությունները, կամ էլ ընդդիմությունը գործարքի մեջ կմտնի իշխանությունների հետ և խորհրդարանում լսելի ձայն կստանա:

«Լավագույն տարբերակը կլինի, իհարկե, ներքին պայմանավորվածությունը, մասնավորապես ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև»,- ասաց նա:

Մելիքյանի կանխատեսմամբ ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ։

Իսկ ինքը ԱԺ ընտրություններին չի մասնակցի ոչ մեծամասնական, և ոչ էլ համամասնական ցուցակով, քանի որ համոզված է, որ այն արդար չի լինելու ու այս ընտրությունները կլինեն «ճահճային վերջին ընտրությունները», քանի որ կհասնենք հատակին:

Նա իրեն վերապահեց մեկ այլ դեր.«Խորհրադրանից դուրս պետք է լինի մի քաղաքական հատված, որ կարողանա հանրությանը ներկայացնել իրական պատկերը, որպեսզի լավին լավ ասի, վատին՝ վատ»:

Մելիքյանը նաև մի քանի կանխատեսում արեց. Ըստ նրա՝ այս ընտրություններին բախումներ չեն լինի, ի տարբերություն նախորդ նախագահականի: Բացի այդ, նա հավանական է ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ համագործակցությունը:

Ինչ վերաբերվում է ամբողջական համամասնական ցուցակին անցնելու քաղաքական ուժերի միասնական առաջարկին: Մելիքյանը կողմ է խառը ընտրակարգին, քանի որ  հակառակը  թույլ կտա մենաշնորհ սահմանել քաղաքական կուսակցությունների նկատմամբ:

 

 

14

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր