«Գազի Հովոյի» գործով ամբաստանյալն ինքնասպան է եղել իր տան բակում. Ի լրումն
«Գազի Հովոյի» գործով ամբաստանյալն ինքնասպան է եղել իր տան բակում. Ի լրումն Փետրվար 01, 2012 | 17:10

“Այսօր ժ.10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արտուշ Սողոմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հիվանդության պատճառով չէր եկել դատարան: Դատարան չէին ներկայացել նաեւ վկաներից եւ ոչ մեկը”- գրում է aravot.am -ը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ եկել էր դատարան, որպեսզի միջնորդի գործը կարճել՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ամբաստանյալը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, ինքնասպան է եղել:

Նա մեղադրվել էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի («Գազի Հովո») կողմից Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անանուն նամակ ուղարկելու համար:

Հ.Գ.Մեր ունեցած տեղեկությամբ Սողոմոնյանին գտել են իրենց տան բակում, զենքը կողքին: Կրակոցը եղել է կրծքավանդակի շրջանում: Տեղյակ աղբյուրներն ասում են, որ նախնական վարկածով Սողոմոնյանը ինքնասպանություն է գործել, քանի որ տեղեկացել է թե` արտերկրից եկած Գազի Հովոյին, և թե`Աբրահամյաններին ինքը պետք է պատասխան տա, երբ ավարտվի դատավարությունը, ու օրենքնի հետ իր հարցերը լուծի վերջացնի:

139

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր