Շոն Պենը`դեսպան
Շոն Պենը`դեսպան Փետրվար 01, 2012 | 16:03

Հոլիվուդի հայտնի դերասան Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հաիթի կղզու դեսպան: Այս մասին արդեն հաղորդել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ:

Նա այդ պաշտոնին արժանացել է իր գործունեության համար: Հաիթիի նախագահ Միշել Մարտելլին նշել է, որ անուրանալի է դերասանի ներդրումը 2010թ ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում:

Շոն Պենի ջանքերով մի շարք աստղեր Ջուլիա Ռոբերթս, Ջորջ Քլունի, Դեմի Մուր, Մելանի Գրիֆիֆթ,Անտոնիո Բանդերաս և այլոք, 5 մլն դոլարից ավելի  են հավաքել Հաիթի ուղարկելու համար:

Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել Շոն Պենին, որ նա շարունակում է  համաշխարհային հասարակայնության ուշադրությունը բևեռել կղզու խնդիրների վրա:

Հիշեցնենք որ, 2010 հունվարի 10-ին Հաիթիում 7 բալանոց ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 220 հազար մարդ է մահացել:

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Լուրեր
Top լուրեր